▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ ակնկալիքներ ունի 2016թ-ից Հարութ Բալյանը

ԱՄՆ-ում բնակվող սիրված երգչի համար բավականին հաջող տարի էր  2015 թվականը , իսկ թե ինչ  ակնկալիքներ ունի գալիք տարում,  պարզեցինք նրանից:

Անցյալ տարին ինձ  պարգևեց բավականին շատ դրական հույզեր: Արտիստի համար անչափ կարևոր է զգալ հանդիսատեսի  ջերմ վերաբերմունքը , երկրպագուների երբեմն խենթության հասնող պահվածքը: Մարտի 22-ին ԱՄՆ -ում կայացավ մենահամերգ , որին պատրաստվել էինք մեծ պատասխանատվությամբ: Ինձ համար նշանակելի իրադարձություն էր մենահամերգի տեսասկավառակի թողարկումը , որից հետո եկա Երևան : Մի հզոր ուժ ինձ միշտ բերում է Երևան :

 2016 թվականին մարզահամերգային համալիրում տեղի կունենա մենահամերգ , այն շատ սպասված է իմ կողմից ու հավատում եմ , որ հանդիսատեսի հետ հանդիպումը անմոռաց  հուշեր կթողնի :  Ամանորի  ինչ բարեմաղթանք  ունես : Առաջնահերթ խաղաղություն:

Հայաստանի սահմանները  պաշտպանող ամեն մի զինվոր թող առողջ հետ վերադառնա իր ընտանիք: Սեր , ժպիտ ու թող երազանքները դառնան նպատակ , որոնց իրականացումը երջանկություն կբերի:

Լ.Արշակյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее