▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ զավակն էլ հուլիսին կզորակոչվի, խոշորացույցի տակ կհետևեք. Դավիթ Տոնոյան

 

 

 

 

 

 

 

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այսօր՝ մայիսի 28-ին, Հայաստանի Առաջին հանրապետության 100-րդ տարեդարձին, Սարդարապատում լրագրողների հետ զրույցում ասաց, որ բանակում կան բազմաթիվ խնդիրներ, բայց բոլոր խնդիրները հաղթահարելի են:

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Ամրապնդելու եմ, բարձրացնելու եմ մարտունակությունը և փոխելու եմ զինված ուժերում որոշակի մենթալիտետ: Իսկ կոռուպցիոն բոլոր ռիսկերը նվազեցվելու են, եթե ոչ՝ չեզոքացվելու»:

 

 

 

 

 

 

 

 

 

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը որդու՝ Արցախում ծառայելու մասին, Դավիթ Տոնոյանն ասաց. «Իմ զավակն էլ է գնալու ծառայելու, կորոշի, թե որտեղ է գնալու ծառայելու»:

Հարցին՝ կծառայի՞, թե արտոնյալների շարքում կլինի, Դավիթ Տոնոյանն արձագանքեց. «Ուշադիր կհետևեք խոշորացույցի տակ»:

Նախարարը կարծում է, որ առաջին հերթին պաշտոնյաների երեխաները պետք է ծառայեն բանակում:

 

 

 

 

 

 

 

Նա անդրադարձավ նաեւ բանակում ինքնասպանությունների խնդրին՝ նշելով, որ դա սոցիալական խնդիր է եւ ոչ միշտ է կապված բանակի հետ:

«Զինված ուժերում ինքնասպանությունների ընդհանուր վիճակագրությունը անգամ արհեստավարժ բանակների համեմատ, անգամներ քիչ է՝ հաշվի առնելով զինծառայողների տարիքը եւ այլն: Բայց շատ աշխատանք կա կատարելու, որպեսզի նվազեցվի»,-ասաց պաշտպանության նախարարը:

Կարդացեք նաև` «Իմ որդին նույնպես պետք է մեկնի բանակ». Նիկոլ Փաշինյանի կոչը արտերկրում գտնվող և «բանակից ազատված» զորակոչիկներին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее