▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իմ տղան մեծ ոսկոր էր իրենց կոկորդին»․ Վալոդյա Գրիգորյանի մայր

«Կուլ չտվեցին որդուս հաղթանակը»,- «ԱրմԼուր»-ի հետ զրույցում ասել է Փարաքարի սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի մայրը։ «Իշխանությա՞նն ի նկատի ունեք»․ հարցրել է լրագրողը։ «Իշխանություն ասածը շատ մեծ կլինի, բայց իշխանության ոտքերի տակ պարող մարդիկ, որովհետև իմ տղան իրենց համար մեծ ոսկոր էր՝ կոկորդին կանգնած։ Մարդուն սպանեցին իր սկզբունքների համար։ Եթե անգամ Վալոդյայի եղբորը կասկածում էին խուլիգանության մեջ, Վալոդյան երբեք զենք չի ունեցել, զենք չի բարձրացրել, նրանք կերազեին, որ իմ տղան այդ հանցագործության մեջ լիներ, որովհետև դիմացը ընտրություններ էին, իսկ իմ մեծ տղան ընդդիմադիր ուժ էր համարվում ու բավականին խելացի, մեծ մասսա էր գնում նրա հետևից»,- ասել է Վալոդյա Գրիգորյանի մայրը։ Լրագրողի հարցին՝ կասկածում եք պատվիրատու կա՞, մայրը պատասխանել է․ «Այո՛, իհարկե, անուն չեմ տա, թող օրենքը պարզի, ես իրավասու չեմ նման բան ասելու»։

Խոսելով կասկածյալների մասին՝ սպանված համայնքապետի մայրը ասել է․ «Կուզենաի, որ կապ չունենաին, իրենք էլ երիտասարդ են, իրենք էլ կործանվեցին, բերդի կյանքն էլ շատ դաժան է, բայց իմ տղայի կյանքից թանկ ոչ ոք չկա իմ համար։ Ես կուզեի, որ արդարությունը դուրս գա ջրի երես, որպեսզի իմ տղայից հետո ուրիշ մարդիկ էլ չգնան»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее