▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ տղամարդը մահմեդական է. Եվա Ռիվաս

Երգչուհի Եվա Ռիվասն իր միկրոբլոգում խոստովանել է, որ հանդիպում էմահմեդականի հետ։ Այս առիթով երգչուհին գրել է.

«Երեկ չէ առաջին օրը ես շնորհավորեցի մահմեդականներին իրենց սուրբ ամսի՝ Ռամադանի կապակցությամբ եւ սարսափեցի մարդկանց արձագանքից։
Ամեն տարի նույն բանն է եւ ամեն տարի ես միեւնույնն է վարելու եմ իմ նույն քաղաքականությունը, ինչպես միշտ ամեն հարցում։ Մայրս վիճում է հետս. «Ինչու ես բարձաձայնում այդ մասին, գիտես մարդկանց արձագանքը, հետո ինքդ էլ նյարդայնանում ես»։ Մայրիկ, ինչ-որ տեղ ճիշտ ես, սակայն մենք տարբեր բնավորություն ունենք, նա թեւեր ունի, իսկ ես՝ կոտոշներ։ Չի գա այն օրը, երբ ես չեմ անի կամ չեմ ասի ինչ որ բան, որովհետեւ ինձ կանհանգստացնի, թե ինչ են այդ մասին մտածում մյուսները։ Ես լիարժեք անհատականություն եմ, ով ունի իր հաստատուն կարծիքն այս կամ այն հարցի շուրջ։ Դուր չի՞ գալիս. վարդերի թերթիկներով սփռված կարմիր գորգը ձեզ։ Դուք ընդհանրապես ադեկվա՞տ եք։ Ինչու՞ եք որեւէ կրոն դասում վերեւ կամ ներքեւ եւ համարձակվում ինձ դժգոհել։ Այն, որ ծնվել եք այս կամ այն կրոնի ուսմունքը դավանելով՝ ձեզ իրավունք չի տալիս դա լավը համարել, ընդհանրապես, ինչպես կարելի է կրոնը լավ կամ վատը համարել…Ես քրիստոնյա եմ եւ ունեմ բազում մահմեդական ծանոթներ։ Ավելին ասեմ՝ իմ տղամարդը մահմեդական է։ Հիմա ինչ, եթե ես քրիստոնյա եմ, ուրեմն պետք է ատե՞մ այլ դավանանք ունեցողներին եւ ստորացնե՞մ դրանց հետեւորդներին։Ավելի շատ ադեկվատություն, պարոնայք, 21 դարն է! Բոլոր կրոններում էլ կան մարդասպաններ, գողեր, բռնաբարներ եւ անգամ սվինգերներ…Դուք ինձ չպետք է ասեք՝ ում շնորհավորեմ, սովորեցնել՝ թե ում սիրեմ, ում հետ շփվեմ։ Եթե դուք ձեր հայացքներում սահմանափակ եք, գնացեք ձեր կողմնակիցների հետ եւ միասին բամբուկ ծխեք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее