▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ սերը փոխադարձ է. «Քաղաքում»-ի Վարուժի անկեղծ խոստովանությունը՝ սիրելիի մասին

Life.panorama.am-ը գրում է.

«Քաղաքում»-ում սերիալում Վարուժին մարմնավորող դերասան Գոռ Հարությունյանն առաջին անգամ պատմել է սիրելիի մասին: Նա Life.panorama.am-ին մանրամասնել է իր ու «գաղտնի» աղջկա հարաբերությունները:

-Գոռ, Ձեր ֆեյսբուքյան էջում կարգավիճակային փոփոխությունը շատերի աչքին  է զարնել, բայց և նկատելի է, որ նրան մի տեսակ գաղտնի եք պահում, քանի որ չկան հրապարակված նկարներ և անգամ նա կեղծանվամբ է գրանցված: Ո՞վ է նա, ինչո՞ւ եք նրան այսչափ գաղտնի պահում:

- Չեմ ուզում բացահայտել նրան մինչև այն պահը, երբ մեր հարաբերությունները կտեղափոխվեն օրինական հարթություն: Արդեն երկու տարի է, ինչ միասին ենք, ես շատ եմ սիրում նրան և իմ սերը փոխադարձ է, կարծում եմ՝ սա է ամենակարևորը: Մեր հարաբերություններում ամեն ինչ շատ տնավարի է, հետևաբար ամեն ինչ տանում է դեպի օրինականացման, որը հավանաբար հաջորդ տարի տեղի կունենա:

-Օրինականացում ասելով նկատի ունեք նշանադրությո՞ւն, թե՞ ամուսնություն:

- Չէ, ամուսնություն նկատի ունեմ, այլապես նշանադրությունից հետո միևնույն է էլի ամեն մեկս մեր տանն ենք ապրում: Այդ նշանադրություն ասվածը երևի թե այս տարի կլինի:

-Գոռ, կպատմե՞ք, ինչպես հանդիպեցիք և սիրահարվեցիք:

-  Չեմ ուզում պատմել մեր ծանոթության մասին, բայց կասեմ, որ սիրահարվել եմ առաջին հայացքից: Առաջին անգամ, երբ տեսա նրա անկեղծ ու մաքուր հայացքը, զգացի, որ ուզում եմ ինձ հետ լինի, իսկ հետագայում տեսա ու գնահատեցի նաև իր մարդկային տեսակը: Ես լավ դաստիարակություն եմ ստացել, հայրենասեր եմ, չար չեմ, ծնողներս ամեն ինչ արել են, որպեսզի լավ մարդ մեծանամ ու այսօր նրանք իմ կողքին նույն կերպ լավ մարդու, լավ տան կնոջ պետք է տեսնեն:

-Ինչո՞վ է զբաղվում նա:

- Այս պահին կոնկրետ զբաղվածություն չունի, տանը՝ սենյակում նստած ինձ է սպասում:

-Ինչպես նշեցիք՝ արդեն երկու տարի է, ինչ միասին եք, միմյանց ճանաչելու գործընթացում խնդիրներ եղե՞լ են:

- Այո, օր օրի կարող ես մարդուն  բացահայտել իր թե լավ, թե վատ կողմերով, բայց եթե սիրում ես տվյալ մարդուն, քեզ համար բացասական կողմերի մասին զգուշացնում ես նրան, որպեսզի այլևս նման կերպ չվարվի: Ինքս էլ աշխատում եմ իր համար սրտնեղելու առիթ տվող քայլեր չանել, քանի որ հարաբերություններում գլխավորը փոխղիջումն է:

-Գոռ, կոնֆլիկտների ժամանակ դո՞ւք եք առաջին քայլն անում, թե՞ նա:

- Փառք Աստծո, մեր միջև դեռևս լուրջ վեճի թեմաներ չեն եղել, բայց ավելի շատ ես եմ առաջին քայլն անում, քանի որ եղած վեճերի ժամանակ էլ ես եմ ավելի շատ խոսում ու ընթացքում տաքացած նեղացնում:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее