▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ մատ ցույց տալն ուղղված է կառավարությանն ու ոստիկանությանը. Տաթև Հովակիմյանը պարզաբանում է

Դերասանուհի Տաթև Հովակիմյանն իր միկրոբլոգում գրառում էր կատարել` նկարներից մեկի քննադատության հետ կապված: Դերասանուհին լուսանկար էր տեղադրել, որում ցուցարաների հետ մատ էր ցույց տալիս: Լուսանկարն առաջացրել էր շատերի դժգոհությունն ու սկսվել էին քննադատությունները: Դերասանուհուն մեղադրում էին, որ նրա արարքը հայ աղջկան և հանրային մարդուն հարիր չէ: Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում Տաթևը կրկին անգամ զայրացած խոսեց.

«Մարդիկ սկսեցին քննադատել իմ գրագիտությունն ու կասկածի տակ դրեցին իմ լավ դերասանուհի ու առհասարակ լավ աղջիկ լինելը, որովհետև ըստ նրանց` աղջիկը չպետք է մատ ցույց տա: Այս ամենն ինձ համար չափից դուրս ծիծաղելի է: Երբ ոստիկաններն իմ ընկերներին հասցրել են մահվանն դուռը, նրանցից շատերը չեն կարողանում շարժվել ու քայլել, հետաքրքիր է` ինչ է ակնկալում ժողովուրդը: Ինձ հետաքրքիր չէ` ով ինչ է խոսում, ես չեմ ընդունում ոչ մի վիրավորանք: Վստահ կարող եմ ասել, որ չեմ ափսոսում իմ արարքի համար: Իմ աչքի առջև տեսա, թե ինչպես էին ոստիկանները ծեծում մի կնոջ: Արձագանքս շարունակական կլինի, թող ոչ ոք ինձանից չնեղանա, որովհետև իմ մատ ցույց տալն ուղղված է կառավարությանն ու ոստիկանությանը:

Այն հարցին, որ շատերը կարծում են` հայտնի մարդկանց նստացույցին մասնակցելն ավելին չէ, քան PR քայլ, Տաթևը պատասխանեց. 

«Մարդին ովքեր տանը նստած քննադատում են մեզ, ավելի լավ է միանան ու մեզ հետ միասին պայքարեն: Իմ մասին կարող եմ ասել, որ որպես դերասանուհի այնքան էլ հայտնի չեմ, որ նման վայրերում ինձ ճանաչեն: Այս մի քանի օրվա մեջ չեմ նկատել մի մարդու, ով ինձ ճանաչել է որպես դերասանուհի»:

Զրույցի վերջում Տաթևը հուսաց, որ ամեն դեպքում իրենց ջանքերը դրական արդյունք կունենան.

«Ես հավատում եմ, որ այն միասնական ուժը, որ մենք ունենք այսօր, կարող է հաղթել բոլորին: Ես էլ բոլորի հետ շարունակելու եմ պայքարել` հասնելու համար դրական արդյունքի»,- Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում իր խոսքը եզրափակեց դերասանուհի Տաթև Հովակիմյանը:

Հեղինակ` Անի Հարությունյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее