▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ կյանքում հիմա տխուր փուլ է. Ժաննա Բուտուլյան

Blognews.am-ը գրում է. Այժմ «Առաջնորդները» հեռուստասերիալում նկարահանվող դերասանուհի Ժաննա Բուտուլյանին կասկածում են նոր սիրավեպի մեջ։) Մեր ընթերցողները պնդում են, որ վերջերս Ժաննային տեսել են մի տղայի ուղեկցությամբ զբոսնելիս։: Այս և անձնական այլ թեմաների մասին խոսել ենք Ժաննայի հետ։

    

-Ժաննա, ընթերցողները պնդում են, որ ընտրյալ ունես, վերջերս քեզ տեսել են մի տղայի ուղեկցությամբ։

- Անկեղծ ասած, չգիտեմ՝ ում հետ են տեսել, սակայն գիտեմ, որ ընտրյալ չունեմ։) Եթե ինչ-որ մեկի հետ տեսած լինեն, պետք է իմ ընկերներից որևէ մեկը լինի, ում ևս բոլորը ճանաչում են, քանի որ տղա ընկերներս կա՛մ գործընկերներս են, կա՛մ դասընկերներս։ Վերջիներին վաղուց չեմ հանդիպել։

Վերջերս նույնիսկ գործնական հանդիպում չեմ մտաբերում, որը կարող էին վերագրել անձնական հարաբերությունների։

-Սիրահարվա՞ծ ես։

-Սիրահարվածություն իմ հոգեվիճակն է, սակայն չէ, սիրահարված չեմ։

- Իսկ երկրպագուներ շա՞տ ունես։

-Այս հարցի պատասխանը անհամեստ է հնչում, ես չեմ ուզում անհամեստ թվալ։ Միայն կասեմ, որ քանակը ոչինչ չի նշանակում. քեզ կարող են համակրել հազարավոր տղաներ, սակայն դու ճանաչես մեկ տղայի, ով լինի քո սերը։ Ես կանգած չեմ ընտրության առաջ, որովհետև կարծում եմ, որ այս հարցում ընտրելը սխալ է։ Եթե դու ընտրություն ես անում, կասկածում ես, նշանակում է՝ դա արդեն հաշվարկ է, իսկ ես այս հարում ուզում եմ  զգացմունքներով առաջնորդվել։ Երևի ճակատագիրը դեռ վաղ է համարում։

-Այսինքն՝ հավատո՞ւմ ես սիրուն առաջին հայացքից։

-Միանշանակ, եթե առաջին հայացքից կայծ չառաջացավ, երբեք չի լինի։

-Պատկերացնո՞ւմ ես՝ ինչպիսի պետք է լինի նա։

-Ես ինչ էլ նշեմ, ինչ էլ մինչ այս նշել եմ, սուտ է լինելու, որովհետև դու մարդու մեջ առանձին որակներ չես սիրում, դու սիրում ես մարդուն՝ ամբողջական։ Ես կարող եմ թվել տասնյակ բաներ, որոնք ինձ դուր են  գալիս կամ ոչ, սակայն չեմ կարող իմանալ, թե հարաբերությունների մեջ ինչը կարող է ինձ վանել կամ գրավել։

Առհասարակ, սիրում եմ անկեղծ մարդկանց, ովքեր ոչ միայն դիմացինին չեն խաբում, այլև իրենք իրենց հետ են անկեղծ, ընդունում է իրենց, ինչպիսին կան և ներկայանում են այդպիսին։  Ինձ համար չհնացող մի արտահայտություն կա՝ սիրում եմ մտքով և հոգով ազատ մարդկանց։

-Ժաննա, աղջիկների մոտ գալիս է մի տարիք, երբ ուղղակի շատ մեծ է ցանկությունը՝ ունենալ անձնական հարաբերություններ։

-Ես հիմա կենտրոնացած եմ իմ աշխատանքի վրա։ Երբևէ ինձ համար սևեռուն միտք չեմ դարձրել, որ կցանկանայի ինչ-որ հարաբերություն ունենալ։ Երբ մարդը սևեռվում է մի բանի վրա, դա կարող է կուրացնել և բերել սխալ քայլերի, այս դեպքում՝ նրան, որ առաջին պատահածին համարի իր պոտենցիալ կողակիցը։ Ես դանդաղ եմ քայլում և չեմ խառնվում ճակատագրի գործերին։

-Երբ ամեն բան թողնում ես ճակատագրի հույսին, քո սեփական կյանքում դիտորդ չե՞ս դառնում։

-Չէ, ես աշխատում եմ ինձ վրա, փորձում եմ կատարելագործվել, ավելի լավ մասնագետ լինել իմ աշխատանքում, ավելի շատ բան հասկանալ մարդկային հարաբերություններում, հասկանալ՝ ովքեր են կողքիններս, իսկ գլոբալ հարցերում, ինչպիսին, օրինակ, կողակցի ընտրությունն է, չեմ խառնվում։

-Վերջերս մի նկար էիր հրապարակել ու մակագրել՝ «New Me»՝ նոր ես, ի՞նչն է փոխվել։

- Ես եմ շատ փոխվել, հիմա իմ կյանքում նոր փուլ է։ Կյանքիս նախորդ փուլում այլ կերպ էի ապրում, հիմա վերանայել եմ իմ սկզբունքներն ու մոտեցումը շատ հարցերի։ Իմ կյանքում շատ բան է փոխվել։

-Ո՞ր սկզբունքներդ ես վերանայել։

-Ես շատ ավելի խիստ և կատեգորիկ էի, հիմա հարցին նայում եմ տարբեր կողմերից և ոչ միայն իմ տեսանկյունից։ Դա գլոբալ փոփոխություն է, որից շատ բան է կախված։

-Ի՞նչը քեզ բերեց դրան։ Հիմնականում հարվածից հետո են մարդիկ գալիս սկզբունքային փոփոխության։

-Սրան նախորդող փուլն ինձ համար հեշտ չէր, քանի որ նոր էի սկսել աշխատել, ինձ համար ամեն բան նոր էր, շրջապատս ավելի մեծ էր, մարդիկ՝ բազմազան։ Բնականաբար, հարվածներն էլ էին շատ, սակայն ես գոհ եմ հարցերին տված իմ լուծումներից։

Չեմ կարող ասել, թե սկսել եմ չվստահել մարդկանց։ Ես սկզբում միշտ վստահում եմ մարդկանց, սիրում և հարգում, հետո արդեն մարդն ինքն է այնպես անում, որ կորցնեմ կամ ամրապնդեմ վստահությունս։ Ես գիտեմ, որ դրանից հիասթափությունները շատ են լինում, բայց ոչինչ, հասկացել եմ, որ չեմ կոտրվում, ներքուստ չեմ փոխվում։

Նախկինում ես ասում էի, թե ինձ ժամանակ է պետք դիմացինին վստահելու համար, հիմա հասկացել եմ, որ այդպես չէ։ Այս փուլը նաև նրանով է տարբերվում, որ ես ավելի ճիշտ եմ ճանաչում ինձ։

-Նախորդ փուլը բարդ բնորոշեցիր, իսկ սա՞։

-Հիմա ինձ մոտ հանդարտ փուլ է։ Չնայած մի փոքր ներքին  տխրություն կա մեջս։ Չգիտեմ՝ դա արդեն բնավորությո՞ւն է դարձել, թե՞ կանցնի, բայց հիմա ինձ համար մի փոքր տխուր փուլ է։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее