Դերասան Վարդան Պետրոսյանը տևական դադարից հետո վերադառնում է թատրոն։ Փետրվարի 3–ին Լոս Անջելեսում դերասանը հանդիսատեսի դատին կհանձնի իր նոր ներկայացումը։ Վարդան Պետրոսյանը վերադառնում է «Իմ կիսատ թողած երգը» խորագիրը կրող աշխատանքով: Այս մասին տեղեկանում ենք դերասանի ֆեյսբուքյան էջից:
Հիշեցնենք, որ Վարդանը ազատ է արձակվել այս տարվա մարտին, որից հետո մեկնել է Ֆրանսիա, ուր երկար տարիներ բնակվում էր իր ընտանիքի հետ: