Ներկայացնում ենք նրանց հանդիպման, ամուսնության ու որդու ծննդի մասին որոշ մանրամասներ:
Արտիստները հանդիպել են Բազե երիտասարդական ճամբարում: 8 ամիս հանդիպելուց հետո նշանադրվել են ու ևս 8 ամիս հետո ամուսնացել են:
«Սեր եղել է առաջին հայացքից: Որոշ ժամանակ հանդիպեցինք, սիրո առաջարկություն արեցի, և այդտեղ, նա ինձ մերժեց, իմ ծնդդյան օրս»:
Գրիգորի կինը` Հռիփսիմեն մանկավարժական գործունեություն է ծավալում և աշխատում է, որպես դասախոս:
«Դեմ չեմ, որ իմ կինը շարունակի իր կարիեռան, ընդհակառակը շատ ոջևորում եմ ու ուրախանում եմ, երբ տեսնում եմ, որ կինս իր ասպարեզում ավելի խորանա»:
«Մենք միշտ միասին ենք, ուր գնանք, որտեղ որ լինենք միշտ միասին ենք: Շատ եմ սիրում ուշադրություն տալ, քանի որ կինս էլ շատ է սիրում ուշադրության կենտրոնում լինել»:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում