
Life.panorama.am-ը գրում է.
Ժողովրդական երգերի կատարող Գոհար Հովհաննիսյանը շուտով հանդիսատեսի դատին կհանձնի իր նոր երգն ու տեսահոլովակը եւ դրանով հայկական ավանդական հարսանեկան երգերի շարքը կլրացնի եւս մեկ նման կատարումով, որն, իր խոսքով, էապես կտարբերվի նման բովանդակությամբ ժամանակակից երգերից.
«Նոր երգիս հեղինակը Աշուղ Գեւորգն է, սա պարային ու աշխույժ հարսանեկան երգ է: Այն շատ գեղեցիկ բովանդակություն ու միտք ունեցող ստեղծագործություն է, որն ունի սկիզբ, զարգացում ու համահունչ ավարտ: Հուսամ՝ այս ժողովրդական հարսանեկան երգը հայկական հարսանիքներում իր տեղը կունենա, որովհետեւ պարտադիր չէ, որ հարսանիքներում հնչեն ռաբիզ երգեր: Մենք դեռ հնում ենք գեղեցիկ հարսանեկան երգեր ունեցել եւ ուրախ եմ, որ մինչ այսօր էլ ունենք լավ հեղինակներ, ովքեր նման արժեքավոր երգեր են ստեղծում. այս երգի համար մոդա չկա, տարիներ էլ անցնեն, միեւնույն է, այն արժեքավոր կհամարվի»,-մեզ հետ զրույցում նշեց Գոհար Հովհաննիսյանը:
Տեսահոլովակի ռեժիսորն է Արեն Բայադյանն, ում ճաշակին Գոհարը շատ է վստահում.
«Տեսահոլովակը կլինի մոտ երկու շաբաթից: Պետք է ասեմ, որ երգին համահունչ գեղեցիկ հոլովակ է նկարահանվել, որը հուսամ, դուր կգա իմ արվեստի հետեւորդներին»,- ընդգծեց նա:
Սա դստեր լույս աշխարհ գալուց հետո Գոհարի առաջին տեսահոլովակն է, մեզ հետ զրույցում երգչուհին նշեց, որ դստեր ծնունդից հետո աշխատանքային բնական հունին վերադառնալու համար առանձնահատուկ ժամանակ չի պահանջվել.
«Բալիկիս ծնունդից հետո որպես այդպիսին դադար չեմ ունեցել, պարզապես տեսահոլովակ չեմ նկարահանել եւ սա նրա ծնունդից հետո առաջինը կլինի: Իմ բախտը բերեց, որ հղիությունից հետո շատ կանանց նման ավելորդ քաշ չեմ հավաքել, ճիշտ է՝ մի փոքր գիրացել էի, բայց դա տեսահոլովակ նկարահանելու համար խնդիր չէր»,- հավելեց նա:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում