▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իմ էջում նման գովազդները վճարովի են». Ժաննա Բուտուլյանը՝ սկանդալային հրապարակման մասին

 


 

Life.panorama.am-ը գրում է. Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը կրկին քննադատությունների է ենթարկվել, երբ իր Instagram-ում գովազդել է ապրանքանիշերից մեկը՝ անձամբ կրելով տվյալ բրենդի արտադրանքը: Կայքերից մեկը անդրադառնալով լուսանկարներին գրել է. «Ուրեմն հերիք չի ինչ-որ վարդագույն լիֆչիկ, թե լիֆչիկի կափարիչ ա գովազդում, որի տեսքից տպավորություն է ստեղծվել, որ ինչ-որ մերձավորարեւելյան հասարակաց տան լյուստրա են ռասկուլաչիտ արել եւ դրա գունավոր հուլունգներից աշխատակիցների համար շոր-մոր են կարել, դեռ մի բան էլ այդ ուլտրա-լիֆչիկը գովազդում է նույն հասարակաց տան սաունդ թրեքերի ցանկում հայտնվելու բոլոր շանսերը ունեցող արաբական ինչ-որ պորտապարային երգի ներքո»:

Կայքի հետ զրույցում Ժաննան հրաժարվեց մեկնաբանություններ տալ տարածված նյութի վերաբերյալ:

«Անկեղծ ասաց, ծանոթ չեմ այդ հրապարակմանը, վերջին շրջանում առհասարակ նման նյութերը չեմ կարդում, փոխարենը բացառապես իմ տված հարցազրույցներին եմ հետեւում»,- նշեց նա:

Դերասանուհին նշել է, որ վճարուվի հիմունքներով է այս կամ այն ապրանքանիշը գովազդում. «Բնականաբար, իմ էջում նման գովազդները վճարովի են: Դա համագործակցության մի ձեւ է, որը փոխշահավետ է մեզ համար: Դրանք հիմնականում երկարատեւ չեն եւ մեկ, երկու լուսանկարով կամ տեսանյութով են սահմանափակվում, քիչ դեպքերում է միայն, երբ երկարատեւ պայմանավորվածություն եմ ունենում: Նշեմ նաեւ, որ ամեն առաջակ չեմ ընդունում, յուրաքանչյուր հրավերի դեպքում բավականին խորն եմ ուսումնասիրում ու մտածում մինչեւ համաձայնելս, քանի որ էջս իրական հետեւորդներ ունի, հետեւաբար այդ էջում գովազդային լուսանկար կամ հոլովակ տեղադրելը շահավետ է հենց գովազդատուի համար»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее