▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իմ և իմ ավագ ընկերոջ մեջ թող ոչ մեկ սեպ չխրի». Բագրատյանն ու Քոքոբելյանը որոշում են ցուցակի առաջին համարին

Այսօր «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ, մամուլի խոսնակ Սոնա Մինասյանը հայտարարել էր, որ «Ազատ դեմոկրատների» համամասնական ցուցակը գլխավորելու է կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, իսկ Հրանտ Բագրատյանի հետ կապված բոլոր հարցերին կպատասխանեն երեկոյան վարչության ընդլայնված նիստից հետո:

168.am-ը «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանից հետաքրքրվել է` ճի՞շտ է, որ ցուցակը գլխավորելու է Խ.Քոքոբելյանը: «Նման բան չկա»,- պատասխանել է Բագրատյանը՝ նշելով, որ հենց հիմա Քոքոբելյանն իր կողքին է, խոսափողը փոխանցեց նրան:

Հարցին, թե ո՞վ է լինելու ցուցակի առաջին համարը, այդ հարցն արդեն որոշվե՞լ է, Խ.Քոքոբելյանը կրկնել է, որ այդ մասին ևս վաղը հստակ կհայտարարեն: «Իմ և իմ ավագ ընկերոջ մեջ թող ոչ մեկ սեպ չխրի»,- հավելել է Խ.Քոքոբելյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее