Blognews.am-ը գրում է, որ զրուցել է Մկրտիչ Արզումանյանի հետ՝ իր և Հովհաննես Ազոյանի մասնակցությամբ «Պլյուս մինուս» շոու-ծրագրի մասին։ Ներկայացման սցենարի հեղինակներն են՝ Սարգիս Կալպակյանը, Նարեկ Ավագյանն ու Աշոտ Աբրահամյանը, բեմանկարիչը՝ Մկրտիչ Շեխյանը, ռեժիսորը՝ Կարո Բալյանը, պրոդյուսերները՝ Արման Միտոյանը, Մկրտիչ Արզումանյանն ու Հովհաննես Ազոյանը: Ներկայացման մեջ խաղում են նաև Գրիգոր Աղախանյանը և Էվա Խաչատրյանը։
«Նման շոու անելու գաղափար կար դեռևս 2 տարի առաջ։ Ինձ համար այս ձևաչափն ու, ընդհանրապես, բեմն ավելի հոգեհարազատ են։ Սկսեցինք սցենարային աշխատանքները, ինչն ամենակարևորն է ցանկացած ձևաչափում։ Եթե ասելիք կա, հաջորդ քայլերը բավականին հեշտանում են»,- ասել է Մկրտիչը։
Նա և Հովհաննեսը նույն միջամտել են սցենարական աշխատանքներին։
«Ցանկացած նախագծում ես միշտ մասնակցում եմ սցենարական աշխատանքներին, քանի որ որքան էլ սցենարիստը լավը լինի, ճանաչի ինձ, ինձանից լավ չի ճանաչի ինձ։ Պետք է կարդաս, քո միջով անցկացնես, քո համեմունքերով լցնես ու զգաս այն, ինչ գրված է։ Միայն այդ ճանապարհն անցելու դեպքում հաջողություն կլինի»,- նկատել է դերասանը։
Մկրտիչը նշել է, որ գործընկերների հետ իրագործելու են մի շոու ծրագիր, որը բազմազան է և կհետաքրքիրի հանդիսատեսի տարբեր խավերի։
«Իմ և Հովհաննեսի դուետը տարիների ընթացքում փորձված է և շատ է սիրվել հանդիսատեսի կողմից։ Ներկայացման մեջ կան և՛ պարային շոուներ, և՛ տեքստային հետաքրքիր հատվածներ, և՛ հուզիչ պահեր, նաև՝ սոցիալական խնդիրներ ենք բարձրացրել, քաղաքական հումորներ արել»,- նշել է դերասանը և հավելել, որ «Պլյուս մինուսը» տարբերվելու է մինչ այս եղած մյուս նախագծերից։
«Կերպարները ևս նոր են։ Իհարկե, կան խաղաոճեր, որոնք սիրված են, սակայն որևէ կերպար չի կրկնվելու»,- ավելացրել է նա։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում