▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ ձեռքբերումն իմ ընտանիքն է. Լուսինե Հովակիմյան

 

Life.panorama.am-ը գրում է.

 Դերասանուհի Լուսինե Հովակիմյանը կայքի այսօրվա զրուցակիցն է: Վերջին շրջանում «Թաքնված սեր» հեռուստասերիալում նկարահանվող դերասանուհին պատմել է ոչ միայն աշխատանքի, այլեւ ընտանիքի մասին:

«Տարիներ առաջ ավարտելով Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը մի որոշ ժամանակ աշխատեցի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում: Սակայն այստեղ մեկ տարի հասցրի մնալ, քանի որ ծնվեց առաջնեկս, ու ուզում էի ժամանակիս մեծ մասը բալիկիս նվիրել: Հեռուստասերիալներում էլ արդեն երկար ժամանակ է, ինչ նկարահանվում եմ, տարիներ առաջ անգամ միաժամանակ երեք հեռուստասերիալներում էի նկարահանվում»,- գործունեության մասին խոսելիս` պատմեց Լուսինեն ու հայտնեց, որ այժմ թատրոնում չի աշխատում կրկին նույն պատճառով` ցանկանում է շատ ժամանակ հատկացնել ընտանիքին:

Աշխատանքներից շատ ժամանակ հրաժարված դերասանուհու համար ամենակարեւորը ընտանիքն է.

«Ամուսինս իմ համակուրսեցին է, սակայն առաջին կուրսից նա հասկացավ, որ ոլորտն իրենը չէ ու որոշեց տնտեսագիտական գիտելիքներ ձեռք բերել: Այսօր նա բիզնեսով է զբաղվում ու դեմ չէ, որ ես գործեմ այս ասպարեզում: Մենք ունենք երկու հրաշք բալիկներ, տղաս ութ տարեկան է, աղջիկս` երկու: Իմ ձեռքբերումը իմ ընտանիքն է, ես ավելի շատ ընտանիքի մարդ եմ, սիրում եմ ժամանակս տրամադրել  երեխաներիս ու ամուսնուս»,- պատմեց Լուսինեն ու հավելեց.

«Թեեւ ես շատ եմ սիրում իմ մասնագիտությունը, փորձում եմ հնարավորինս որակյալ այն իրականացնել, բայց չէի ցանկանա, որ երեխաներս ընտրեն իմ ուղին. Կցանկանամ, որ նրանք անհոգ ու հանգիստ կյանքով ապրեն, իսկ արվեստի ոլորտում այնքան էլ հնարավոր չէ անհոգ կյանք ունենալ»:

Առավել մանրամասն`սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее