Armlur.am-ը հարցզրույց ունի երգչուհի Սոնա Ռուբենյանի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.
-Դուք Ձեզ հայկական շոու-բիզնեսի մասնիկը համարո՞ւմ եք:
-Եթե ասեք` Հայաստանի պարագայում շոու-բիզնեսը որն է, կպատասխանեմ: Ես ուղղակի ուզում եմ, սիրում եմ երգել եւ երգում եմ: Առանց դրա կյանքս մեկ օր անգամ չեմ պատկերացնում: Շոու-բիզնես կա Ամերիկայում, որտեղ մարդիկ նախ շոու են անում, ապա` բիզնես: Բայց եթե ես երգելու միջոցով գումար չեմ աշխատում, կամ աշխատում եմ շատ քիչ, ի՞նչ շոու-բիզնեսի մասին է խոսքը: Ես չեմ երգում այնպիսի երգեր, որոնց միջոցով Հայաստանում հնարավոր կլինի շատ գումար աշխատել: Այդ օրը երբեք չի էլ գա: Ես պարզապես անում եմ այն, ինչ ինձ հոգեհարազատ է:
-Այդ դեպքում ինչպե՞ս եք լուծում ֆինանսական խնդիրները, ինչպե՞ս եք, օրինակ, տեսահոլովակ նկարահանում:
-Իմ բոլոր տեսահոլովակների, ձայնագրությունների համար ընտանիքս է վճարել: Ես չեմ կարող նկարահանել մի տեսահոլովակ, որը եկամտաբեր կլինի եւ հիմք կծառայի, որպեսզի նկարահանվի հաջորդը: Իսկապես, շնորհակալ եմ ընտանիքիս աջակցության համար:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև` Լեգենդ կա, որ հայկական շոու բիզնեսում ինձ հայրս է առաջ տանում.Սոնա Ռուբենյան