Կոսմետոլոգ Մարիա Ավետիսյանն, ով արդեն հասցրել է մեծ հայտնիություն ձեռք բերել Հայաստանում և գրանցել գերազանց արդյունքներ, այսօր վերապատրաստման դասընթացներ է անցնում Հոլանդիայում: Մարիան պատրաստվում է հայրենիք վերադառնալ նոր գիտելիքներով ու Հայաստանում դեռևս չկիրառվող մեթոդներով:
«Ես այս պահին գտնվում եմ Հոլանդիայում, որտեղ գիտելիքներ եմ ստանում՝ իմ մասնագիտության մեջ ավելի ընդլայնվելու և ժամանակին համընթաց քայլելու համար: Երբ ուսումնասիրում եմ այստեղի մասնագետներին, նրանց փորձն ու կիրառման տեխնիկան, հասկանում եմ, որ պետք է անպայման քաղել և սերտել նրանց նեղ մասնագիտական գաղտնիքները: Շատ ուրախ եմ, որ արդեն կարողացել եմ ձեռք բերել այստեղ ապրող հայ և հոլանդացի շատ հայտնի աղջիկների վստահությունը: Պետք է նշեմ, որ նրանք բավականին բծախնդիր են և գիտեն, թե ինչ են ցանկանում»:
Asekose.am-ի հետ զրույցում Մարիան նշեց, որ վերապատրաստման դասընթացներն իսկական տոն են իր համար, քանի որ միաժամանակ վայելում է նաև Հոլանդիայում մշտական բնակություն հաստատած քրոջ ներկայությունն իր կողքին:
«Շատ ուրախ եմ, որ այս պահին գտնվում եմ քրոջս կողքին, ով օգնում է ինձ էլ ավելի լիարժեք զգալ օտար երկրում, ինտեգրվել՝ հետագայում գործունեությունս նաև Հոլանդիայում շարունակելու համար: Ապագա ծրագրերիս մեջ է մտնում նաև Մոսկվայում կրկին լինելը՝ գեղեցկացնելու համար այն կանանց, ովքեր գրեթե ամեն օր կապ են հաստատում ինձ հետ՝ նշելով, որ անհամբեր սպասում են իմ այցին»:


