▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ անձնական կյանքում հանգստություն է տիրում, և ես երջանիկ եմ. Նարե Գևորգյան

Իմ անձնական կյանքում հանգստություն է տիրում, եւ ես երջանիկ եմ. Նարե Գեւորգյան

Life.panorama.am-ի զրուցակիցն այս անգամ «Հայսուպերսթար» նախագծից հայտնի դարձած երգչուհի Նարե Գևորգյանն է:

Նարեեթե հիշենք տարիներ առաջերբ դուք Ձեր թիմով առաջին անգամ հայտնվեցիք էկրաններինթվում էրթե այսուհետ դուք լինելու եք հայկական շոու-բիզնեսի հերթական ամենահայտնի դեմքերից մեկըբայց այս ոլորտում դուք չափից

շատ «համեստ» սկսեցիքգործելԱվելին՝ Դուք եւ Ձեր թիմակիցներից շատերը պարբե-

րաբար ասում եքթե Ձեզ հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներ չեք համարումՀետաքրքիր է՝ ինչո՞ւ:

Շատ անգամներ եմ նշել, որ հայտնիությունն ինձ համար լավ երգչուհու չափանիշ չէ: Այո, ես «համեստ» եմ գործում եւ պարզապես զբաղվում եմ իմ սիրելի աշխատանքով: Շոու-բիզնեսի  ներկայացուցիչ ինքս ինձ չհամարելը եւ դրան առանձնապես չձգտելը, կարծում եմ, գալիս է «Շանթ» հեռուստաընկերությունում իմ անցած դպրոցից, որտեղ մենք անցել ենք այն իսկական պրոֆեսիոնալների «ձեռքի տակով», ովքեր մեզ սովորեցրել են՝ հայտնի լինելը այդքան էլ կարեւոր չէ: Ես նախըտրում եմ լինել պարզապես լավ երգչուհի, այլ հարց է, որ եթե դու հայտնվում ես հեռուստաէկաններին, ապա դու ինքնըստինքյան շոու-բիզնեսի մասնիկ ես:

Հետաքրքիր է իրական շոուբիզնեսը շա՞տ է տարբեր տարիներ առաջ Ձեր պատկերացրած ոլորտից:

Անկեղծ ասած, տարիներ առաջ, երբ հայտնվեցի էկրաններին, ընդամենը 1 6 տարեկան էի եւ այդքան էլ չէի գիտակցում, թե ինչպիսին է շոու-բիզնեսը եւ որոնք են դրա գործող կանոնները: Այս պահին միայն կարող եմ ասել, որ ոլորտը տարիների ընթացքում, բնականաբար, ենթարկվել է էական փոփոխությունների, առաջ քիչ էին երգիչ-երգչուհիները, եւ եթերում հայտնվում էին բացառապես որակյալ երգերը, իսկ այսօր շատ-շատ են արտիստները, եւ շոու-բիզնես տանող բոլոր ճանապարհները բաց են:

Դուք էլ շատ արտիստների նման ակտիվորեն աշխատում եք, բայց մեծ մասամբ ավելի զուսպ եք դրանք տարածելու հարցում, հետաքրքիր է՝ նման գործելաոճը Ձեր ցանկության, թե «Շանթ» հեռուստաընկերության հետ պայամանգրային պայմանվորվածության արդյունքն է:

Ուզում եմ նշել, որ այս պահին «Շանթ» հեռուստաընկերության հետ չունեմ կնքված որեւէ պայմանագիր, բայց նրանց հետ համագործակցությունս շարունակվում է եւ կշարունակվի: Անկեղծ ասած, նախկինում կնքված պայմանագրերն էլ երբեք խթան չեն հանդիսացել, որ այլ հեռուստաընկերությունների հետ չհամագործակցենք, կամ մեր նախընտրած համերգներին չմասնակցենք, հակառակը, «Շանթ»-ում միշտ էլ ուրախացել են մեր՝ անգամ չնչին հաջողություններով: Այո, ես իսկապես ակտիվորեն զբաղվում եմ իմ գործունեությամբ եւ խնդիրը ոչ «Շանթ» հեռուստաընկերության գործելաոճն է, ոչ էլ մարդկային տեսակը՝ լավ PR-ի համար մեծ գումարներ են անհրաժեշտ: Չունենալով պրոդյուսեր՝ այսօր ես համարվում եմ «համեստ» գործելաոճով երգչուհի, պրոդյուսերի առկայության դեպքում, կարծում եմ, ավելի հաճախակի կուրախացնեի իմ երկրպագուներին:

Անձնական կյանքը մարդու կյանքում ամենակարեւորն է, այստեղ, եթե հանգստությ-ուն է տիրում, ուրեմն մարդ երջանիկ է, հետաքրքիր է այս առումով  երջանկության համը դուք արդեն զգո՞ւմ եք: Ինչպիսի՞ն պետք է լինի նա:

Երբեւէ չեմ պատկերացրել, թե ինչպիսին պետք է լինի կողակիցս եւ մտովի չեմ գծել որոշակի կանոններ, որոնց հիման վրա պիտի ընտրեմ նրան, բոլորովին: Իմ անձնական կյանքում հանգստություն է տիրում եւ ես երջանիկ եմ: 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее