▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ ամուսնությունը կյանքիս ամենահաջող քայլերից մեկն է. Լուիզա Ղամբարյան

Hraparak.am-ը գրում է.

Ճանաչված դերասանուհի, քառասունից ավելի թատերական ներկայացումների մասնակից Լուիզա Ղամբարյանին գրեթե բոլորն են ճանաչում, հատկապես՝ հեռուստասերիալներից: Լուիզա Ղամբարյանի հետ զրուցեցինք հեռուստատեսային դադարի, ընտանեկան կյանքի և իր քաղաքական հայացքների մասին:

 -Ձեզ չենք տեսնում հեռուստասերիալներում, հեռուստատեսային դադարի մեջ եք կարծես, ինչո՞ւ։

Դա պայմանավորված է իմ հեռուստատեսային դաշտում լռելու ցանկությամբ: Ցանկացած հեռուստատեսային նախագիծ մեկից երկու տարի կյանք է ունենում: Ես կարծում եմ, որ նախագծի ավարտից հետո անհրաժեշտ է դադար: Դադարը պայմանավորված է իմ` որպես ստեղծագործողի հանգստի ցանկությամբ` նոր գույներ, նոր լիցքեր ձեռք բերելու պահանջով, և նաև հանդիսատեսի կարոտով, որովհետև ամենաբարձրակարգ դերասանն էլ, երբ նա մշտապես լինում է հեռուստաէկրանին, հեռուստադիտողի մոտ աննկատորեն սկսվում է ձանձրույթի էլեմենտներ առաջանալ: 

 -Թատրոնում շարունակում եք աշխատել:

Անպայման, քանի որ թատրոնում խաղացանկը անընդհատ փոխվում է, կերպարներն էլ տարբեր են և ներկայացվածդ աշխատանքը մեկը մյուսին նման չեն:

 -Ճանաչված դերասանուհի եք, որտե՞ղ է Ձեզ օգնում այդ հայտնիությունը եւ որտե՞ղ խանգարում։

Ես ընդհանրապես փորձում եմ չկենտրոնանալ այդ երևույթի վրա, այն ունի իր առավելություններն էլ, թերություններն էլ: Ես գիտեմ, որ ես ճանաչված եմ, բայց անընդհատ սպասել հասարակությունից լավ վերաբերմունքի, անընդհատ մտածել, որ ես ճանաչված եմ` ինձ պետք է միշտ սիրեն, գնահատեն, և նման անտրամաբանական և հիմար բաները, որոնք, ցավոք, ճանաչված մարդկանց մոտ հաճախ են լինում, ինձ մոտ գոյություն չունեն: Ես փորձում եմ իմ աշխատանքը թողնել աշխատանքային պատերի ներսում և ապրել հասարակ մարդու պես: Դա ինձ համար եմ ես անում` այդպես հարմար է, պարզ է: Պարզապես այնպես է ստացվել, որ մեր աշխատանքը հայտնիություն է բերում, ընդամենը:

-Կա՞ն հատուկ Ձեր կողմից մշակված պայմաններ, որ միայն դրանց առկայության դեպքում եք աշխատում, սերիալներում նկարահանվելու մասին է խոսքը։

Իհարկե կան, դա առաջին հերթին այն նյութն է, որին ես պետք է անդրադառնամ` թե' ընդհանուր սցենարը, թե' իմ կերպարի իմաստով: Դերասանական հիմնական կազմը պետք է լինի պրոֆեսիոնալ և, անշուշտ, հոնորարը:

-Իսկ հեռուստատեսության վարկանիշը նշանակություն ունի՞:

Ես նկարահանվել եմ, նկարահանվում եմ այսօր հայաստանյան հեռուստաշուկայի առաջատար հեռուստաընկերություններում: Ես չունեմ սկզբունք, որ չեմ նկարվի, այ այս հեռուստաընկերության նախագծում, բայց ինձ համար գոյություն ունեն առավել կայացած և ավելի թույլ հեռուստաընկերություններ:

 -Հեռուստասերիալներում Ձեր կերտած կերպարներից ո՞րն եք ամենաշատը սիրում:

Առավել հարազատ, առավել գնահատված եղել է «Վերադարձ» հեռուստասերիալում «Եվայի» կերպարը, նաև վերջին հեռուստասերիալում`«Վարդի» կերպարը, որն ավելի ժողովրդական էր, ավելի մեր մասին էր, համով-հոտով կերպար էր:

 -Իսկ թատերական կյանքում ո՞րն է Ձեր սիրելի կերպարը։

Կա մի կերպար, որը, ցավոք, հիմա ես չեմ խաղում, խաղացանկում չէ այդ ներկայացումը, դա Վիգեն Չալդրանյանի «Ձյան Լռության» ներկայացման մեջ Այծեմնիկի կերպարն է, իհարկե, քառասունից ավելի ներկայացումներում եմ խաղացել և խաղում, որոնք պատմություն և կենսագրություն ունեն, բայց հատկանշանական է Այծեմնիկի կերպարը:

-Չե՞ք կարծում` մերօրյա իրականության մեջ հեռուստասերիալների թիվը մեծ է, և դա այն դեպքում, երբ մեկը մյուսի կրկնօրինակումն է, կարելի է ասել։

Համաձայն եմ, բայց դա, ցավոք, այնքան խորքային խնդիր է, այստեղ դերասանը ոչինչ անել չի կարող, այստեղ խնդիրը կայանում է նրանում, որ դա դիտվում է, ես բարկանում եմ, որ այդպես են ասում, որովհետև շատ մարդիկ կան, որ դժգոհում են: Եկեք, ընդունեք, որ այսօր շատ շատերը ասում են` մենք սերիալներ չեն նայում, բայց վարկանիշային աղյուսակը այլ բան է ցույց տալիս, բայց մենք պետք է այնպես անենք, որ այդ սերիալները ժողովրդի հաշվին չլինի, ժողովրդին անճաշակություն թելադրելու հաշվին չլինի, սերիալը լավ բան է, բայց պետք է որակը պահվի:

 -Կարծիք կա, որ գալու է այն ժամանակը, երբ ինտերնետը հեռուստատեսությունից առաջ է անցնելու։ Շատ հայտնիների նման ակտիվ չեք համացանցում, ինչո՞ւ:

Ինձ այն բոլորովին չի հուզում, ես դրա կարիքը չեմ զգում, գերադասում եմ իմ ազատ ժամանակը, որը քիչ է, այլընտրանքներով լցնել, ես սիրում եմ թերթել և կարդալ գիրք, գիտե՞ք ինչ լավ է, երբ դու լսում ես երաժշտություն և խոսում երեխայիդ հետ: Ես բավականին իրազեկված մարդ եմ, բայց համացանցում լինել` տեղադրել ինչ-որ նյութեր, քոմենթներ գրել, կամ ինչ որ իմ խոսքը հնչեցնել` ես դրա կարիքը չեմ զգում: Բոլոր այն մարդիկ, ովքեր ակտիվ զբաղվում են դրանով, ես ոչինչ չեմ ասում իրենց, ուղղակի համացանցը դեռ իմը չէ:

-Իսկ հետևո՞ւմ եք հայկական սերիալներին։ 

Այնքանով, որքանով հասցնում եմ, ինչ շուկայում կա` գիտեմ:

  -Ո՞րն է Ձեզ դուր գալիս։

Ոչ մեկ, որովհետև ինձ դուր են գալիս այն գեղարվեստական ֆիլմերը, որոնք բարձրարժեք գործեր են, ես կարող եմ գնահատել իմ ընկերների աշխատանքը, բայց ասեմ` ինձ այս կամ այն սերիալը դուր է գալիս` չեմ կարող:

-Հարցազրույցներից մեկում նշել էիք, որ ցանկություն կա հաղորդավարուհու կերպարում լինելու, ունե՞ք դեռ այդ ցանկությունը, ե՞րբ ենք Ձեզ տեսնելու այդ կարգավիճակում։

 Չգիտեմ, բայց ցանկություն կա, առաջարկ էլ: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև՝ Ամուսնուս նախկին կինը` Սոֆի Դևոյանը, մեր հարցում գնացել է շատ ճիշտ և կոռեկտ քայլերի. Լուիզա Ղամբարյան

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее