▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ 4-ամյա դուստրն ավելի լավ նախագահ կլիներ, քան Թրամփը. Քիմ Քարդաշյանի սկանդալային հարցազրույցը

Քիմ Քարդաշյանը լուսանկարվել է Harper's Bazaar Arabia-ի ամսագրի համար: Համացանցում արդեն հայտնվել են նրա հարցազրույցից որոշ հատվածներ: Քիմը խոսել է քաղաքականության և ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի մասին:

«Ես դժգոհ եմ գործող նախագահից, դա գաղտնիք չէ: Ցանկացած այլ մարդ ավելի լավ նախագահ կլիներ, քան նա: Իմ 4-ամյա դուստրն  ավելի լավ նախագահ կլիներ, քան նա: Մեր հասարակությունը շատ եւ ծանր է աշխատել՝ հասնելու համար այն ամենին, ինչով այս երկիրը հպարտանում է: Մեր քաղաքական թատերաբեմում ամեն օր ինչ-որ խելահեղ բան է տեղի ունենում, իսկ հաջորդ օրը՝ ավելի վատ բան»,- ասել է Քիմը՝ հավելելով, որ փորձումէ  ուշադիր լինել քաղաքական թեմաներ արծարծելիս:

«Երբեմն կարծում եմ, որ պետք է ավելի շատ խոսեմ քաղաքականության մասին: Բայց հարկավոր է շատ զգույշ լինել, քանի որ շատ բան այնպես չի ընկալվում, ինչպես ասում ես, հարկավոր է հարգել բոլորին ու ոչ ոքի չվիրավորել»,- հայտարարել է Քիմը՝ նշելով, որ Twitter-ում Թրամփի էջի բաժանորդը չէ, այլ բաժանորդագրված է Օբամային:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее