▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իլհամ Ալիևին այսօր դիմավորել է ոչ թե Զաքիր Հասանովը, այլ գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիկովը

 

Ադրբեջանի Շամքիրի շրջանում տեղակայված շարժական դաշտային հոսպիտալի տարածքում Իլհամ Ալիևին այսօր դիմավորել է ոչ թե Զաքիր Հասանովը, այլ գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիկովը։ Սովորաբար Ադրբեջանի զինված ուժերի գերագույնգլխավոր հրամանատարին զորամասերում դիմավորում և ուղեկցում է պաշտպանության նախարարը, եթե պաշտոնական այցով որևէ երկիր չի գործուղվել։ Փորփրեցի ադրբեջանական կայքերը, սակայն գործուղման վերաբերյալ որևէ տեղեկություն չգտա։

Մնում է ենթադրել, որ Հասանովը կամ առողջական խնդիրներ ունի, կամ էլ «Ոսկանապատ.ինֆո» կայքում մի քանի օր առաջ հրապարակված նամակը լուրջ տարաձայնություններ է առաջացրել նրանց միջև և նա հայտնվել է ինտրիգների ծուղակում:

Արմեն Ղուլյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее