Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ամառանոցն է՝ մեր հրթիռահրետանային ստորաբաժանումների թիրախներից մեկը...
Կասպիս ծովից մոտ 2 կմ հեռավորության վրա գտնվող 500 հեկտարանոց այս ամառանոցում Ալիևը ունի նաև այդ ծովի տեսքով արհեստական լիճ։
Երևում է, որ Իլհամը նույնպես լուրջ մտահոգված է սեփական անվտանգությամբ ։ Տարածքը ամբողջովին պարսպապատված է, ունի հսկիչ անցագրային և այլ պահակային կետեր, իսկ վտանգի դեպքում՝ անվտանգության ծառայությունը կարող է կազմակերպել Ալիևի փախուստը ինչպես օդով, այնպես էլ ծովով։ Կենտրոնական մասում ունի ուղղաթիռների վայրէջքի համար նախատեսված հրապարակ, իսկ հյուսիս-արեևլյան մասում ՝ պահեստային ելք, որտեղից շատ կարճ ճանապարհով կարելի է դուրս գալ դեպի ծովի ափ։






