Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Ադրբեջանի սուլթան Իլհամ Ալիևը բազմակողմանի է պայքարում հայերի և Հայաստանի դեմ...Հակահայկական քաղաքականության գլխավոր թեզերից մեկը՝մահմեդական աշխարհին Հայասատնի դեմ տրամադրելն է և Արցախյան պատերազմը կրոնական կոնտեքստից ներկայացնելն է...
Հարցազրույց տալով արաբական Al Jazeera հեռուստաընկերությանն ապշերոնյան բռնապետը բացի «շաբլոն» արտահայտություններից, որ Բաքուն թույլ չի տա, որ Արցախը անկախանա և այլն նաև փորձել է կրոնական երանգավորում տալ Արցախյան կոնֆլիկտին...
«Լեռնային Ղարաբաղում» հայերը ոչնչացրել են մեր պատմական հուշարձանները, թանգարանները, մզկիթները, այդ թվում` նաև Աղդամում և Շուշիում...Այդ գործողություններն ուղղված չեն միայն Ադրբեջանի պատմական ժառանգության, այլև միևնույն ժամանակ մահմեդական արժեքների դեմ...Արդյունքում, տարակուսանք են առաջացնում Հայաստանի փորձերը կարգավորելու և ամրապնդելու հարաբերությունները որոշ մահմեդական երկրների հետ...
Մահմեդական երկրները, որոնք մտադիր են զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ պետք է հաշվի առնեն «Իսլամական կոնֆերանս կազմակերպության» ընդունած բանաձևերը, որոնք Հայաստանը ճանաչում են որպես ագրեսոր պետություն»,-ավարտել է իր ճառը Ադրբեջանի բռնապետը...
Իլհամ Ալիևը «որոշ մահմեդական երկրներ» ասելով ի նկատի է ունեցել հիմնականում Իրանին, որի հարաբերությունները Հայաստանի հետ ուղղակիորեն հիստերիա են առաջացնում «մահմեդական» Ադրբեջանում...Բաքվում փորձելով մահմեդական երկրներին մեղադրել քրիստոնյա Հայաստանի հետ համագործակցելու և դրանով Ադրբեջանին «ցավացնելու» համար, մոռանում են, թե ինչպես են դարձել մահմեդական աշխարհի ամենամեծ թշնամի և ատելի երկրի՝Իսրայելի ֆորպոսստը տարածաշրջանում...
Հիշողությունից շատ թույլ Իլհամ բաբան լավ կլիներ «Իսլամական կոնֆերանս կազմակերպության» հակահայկական բանաձևերը հիշելուց նաև չմոռանա նույն կազմակերպության հակաիսրայելական հարյուրավոր բանաձևերը,որոնց առկայությունը անտեսվում է Բաքվի կողմից...Ադրբեջանի կողմից հրեական պետությունից գնված 4-5 միլիարդ դոլլարի զինտեխնիկան ուղղված չէ միայն Հայաստանի,այլև հարևան մահմեդական երկրների դեմ...Կոնկրետ՝ Իրանի և Թուրքմենստանի... Այսքանից հետո ազերիները կարող են իրենց թույլ տալ որևէ մահմեդական երկրի մեղադրել Հայաստանի հետ սերտ կապեր հաստատելու համար...
Ինչ վերաբերվում է Ալիևի կողմից ակնարկած Աղդամի (Ակնայի) և Շուշիի մզկիթներին,ապա դրանք ավերված չեն և բացարձակ կապ չունեն իրենց ադրբեջանցի անվանողների հետ...Սա է հենց հակաիսլամական քաղաքականության կոնկրետ դրսևորում, երբ Բաքուն յուրացնում է այլ ազգերի, իսկ այդ մզկիթների պարագայում՝ պարսկական կրոնական և պատմական հուշարձանները…
Հ.Գ.99-ամյակը դեռ չբոլորած եկվոր, ԱԹԵԻՍՏ ազերի «ազգը» շատ ծանր է տանում Հայաստանի բազմադարյա սերտ կապերն Իրանի և արաբական աշխարհի շատ ներկայացուցիչների հետ...


