▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իջևանցիները փակել են միջպետական ճանապարհը

Hetq.am-ը գրում է. Քիչ առաջ կայքը տեղեկություն ստացավ, որ Տավուշի մարզկենտրոն Իջեւանով անցնող Մ4 միջպետական ճանապարհը փակվել է բնակիչների կողմից ի նշան բողոքի:

Ինչպես կայքի հետ զրույցում պատմեց Աչաջուր գյուղի բնակիչ Սեւադա Ղուկասյանը, ով նույնպես բողոքի ակցիայի մասնակիցներից է, դժգոհության առիթ է հանդիսանում երկու հանգամանք՝ մարզի անբարեկարգ ճանապարհներն ու համայնքում փողոցային առեւտուրն արգելելու՝ Իջեւանի քաղաքային իշխանությունների կողմից կայացրած որոշումը:

Սեւադա Ղուկասյանը կայքի հետ զրույցում ասաց, որ վերջերս մի քանի վթարներ են եղել՝ պայմանավորված ճանապարհների փոսերով:

Առավել մանրամսն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее