▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իհարկե սիրով համաձայնեցի. Սիլվի Բարկովա

Դիտեք նաև՝

Life.panorama.am-ը գրում է. Դերասանուհի Սիլվի Բարկովան այս օրերին եվրոպական տարբեր քաղաքներում բնակվող հայերի համար ներկայացումներով է հանդես գալիս: Կայքի հետ զրույցում դերասանուհին պատմել է հյուրախաղերի մանրամասների մասին:
«Վերջերս Ֆրանսիայի հայ համայնքի մշակույթի բաժնից առաջարկ ստացա մեկնել իրենց մոտ եւ Ֆրանսիայում բնակվող հայ երեխաների, ինչու ոչ նաեւ մեծերի համար Հովհաննես Թումանյանի հեքիաթները ներկայացման մեջ խաղալ: Իհարկե սիրով համաձայնեցի, իսկ որոշ ժամանակ անց պարզվեց, որ Բելգիայի Օստենդե քաղաքի հայերը եւս ցանկանում են, որ իրենց մոտ էլ այդ ներկայացումները խաղանք: Արդեն մի քանի անգամ ելույթ ենք ունեցել, եւս մեկը կկայանա հունիսի 11-ին՝ Ստրասբուրգում»,- պատմեց Սիլվի Բարկովան:
Ֆրանսիայի «Վերագնտված երջանկություն» մշակութային կազմակերպությունը, ի դեմս հիմնադիր Հայկ Մելիքյանի եւ համայնքի մշակութային բաժնի տնօերն Արմինե Գաբրիելյանի, Սիլվիի հետ միասին հրավիրել են նաեւ դերասանուհի Ռուզաննա Մաթեւոսյանին, ով, ի դեպ, Սիլվի Բարկովայի համակուրսեցին է:
Խոսելով եվրոպական երկրներում բնակվող հայ հանդիսատեսի մասին՝ Սիլվին նշեց.
«Նախ պետք է ասեմ, որ Փարիզի ներկայացումները խաղում ենք այնտեղի Սուրբ Հավհաննես եկեղեցու սրահում, ինչը շատ ոգեւորիչ է: Ինչ վերաբերվում է  հանդիսատեսին, նրանք բացի շատ լավը լինելուց, նաեւ շատ ջերմ են: Ներկայացումների վերջում, երբ ցանկանում էին նկարվել մեզ հետ, այնքան մտերմիկ էին զրույցը վարում, այնքան կարոտած համբուրում, որ ինձ թվում էր, թե բարեկամ ենք իրար: Նրանցից քանիսն անգամ ինձ այցեքարտ տվեցին՝ իրենց հասցեով ու հեռախոսահամարով, որպեսզի մյուս այցելության ժամանակ անպայման զանգահարեմ եւ հյուր գնամ իրենց, կամ էլ օգնության կարիք ունենալու դեպքում, դիմեմ նրանց: Իսկապես շատ շնորհակալ եմ այստեղի հանդիսատեսին նման ջերմ վերաբերմունքի համար»:
Ինչպես գիտեն «Դոմինո» սիթքոմի երկրպագուները, Սիլվի Բարկովան արդեն երկու եթերաշրջան է, ինչ ներակայանում է այստեղ: Հետաքրքրվելով, թե աշնանը սիթքոմի նոր եթերաշրջանում եւս կարող ենք տեսնել նրան, պատասխանեց.
«Այո, կարծում եմ, հեռուստադիտողը ինձ կրկին կտեսնի «Դոմինոյում», իսկ թե ինչ է սպասվելու, ինքս էլ չգիտեմ»:
Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Life.panorama.am-ը գրում է. Դերասանուհի Սիլվի Բարկովան այս օրերին եվրոպական տարբեր քաղաքներում բնակվող հայերի համար ներկայացումներով է հանդես գալիս: Կայքի հետ զրույցում դերասանուհին պատմել է հյուրախաղերի մանրամասների մասին:
«Վերջերս Ֆրանսիայի հայ համայնքի մշակույթի բաժնից առաջարկ ստացա մեկնել իրենց մոտ եւ Ֆրանսիայում բնակվող հայ երեխաների, ինչու ոչ նաեւ մեծերի համար Հովհաննես Թումանյանի հեքիաթները ներկայացման մեջ խաղալ: Իհարկե սիրով համաձայնեցի, իսկ որոշ ժամանակ անց պարզվեց, որ Բելգիայի Օստենդե քաղաքի հայերը եւս ցանկանում են, որ իրենց մոտ էլ այդ ներկայացումները խաղանք: Արդեն մի քանի անգամ ելույթ ենք ունեցել, եւս մեկը կկայանա հունիսի 11-ին՝ Ստրասբուրգում»,- պատմեց Սիլվի Բարկովան:


Ֆրանսիայի «Վերագնտված երջանկություն» մշակութային կազմակերպությունը, ի դեմս հիմնադիր Հայկ Մելիքյանի եւ համայնքի մշակութային բաժնի տնօերն Արմինե Գաբրիելյանի, Սիլվիի հետ միասին հրավիրել են նաեւ դերասանուհի Ռուզաննա Մաթեւոսյանին, ով, ի դեպ, Սիլվի Բարկովայի համակուրսեցին է:


Խոսելով եվրոպական երկրներում բնակվող հայ հանդիսատեսի մասին՝ Սիլվին նշեց.
«Նախ պետք է ասեմ, որ Փարիզի ներկայացումները խաղում ենք այնտեղի Սուրբ Հավհաննես եկեղեցու սրահում, ինչը շատ ոգեւորիչ է: Ինչ վերաբերվում է  հանդիսատեսին, նրանք բացի շատ լավը լինելուց, նաեւ շատ ջերմ են: Ներկայացումների վերջում, երբ ցանկանում էին նկարվել մեզ հետ, այնքան մտերմիկ էին զրույցը վարում, այնքան կարոտած համբուրում, որ ինձ թվում էր, թե բարեկամ ենք իրար: Նրանցից քանիսն անգամ ինձ այցեքարտ տվեցին՝ իրենց հասցեով ու հեռախոսահամարով, որպեսզի մյուս այցելության ժամանակ անպայման զանգահարեմ եւ հյուր գնամ իրենց, կամ էլ օգնության կարիք ունենալու դեպքում, դիմեմ նրանց: Իսկապես շատ շնորհակալ եմ այստեղի հանդիսատեսին նման ջերմ վերաբերմունքի համար»:

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее