Օրեր առաջ մամուլը գրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի եղբայրը՝ Տիգրան Վարդապետյանն աշխատանքի է տեղավորվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ում։ Այն ՀԷՑ-ում, որը պատկանում է «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանին: Ասուլիսի ժամանակ անդրադառնալով այս մասին հարցին՝ ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի ժ/պ Դավիթ Ղազինյանն ասաց. «6800-հոգանոց կոլեկտիվում շատ մարդ կարող է լինել: Մենք աշխատանքի չենք ընդունում որպես գլխավոր դատախազի եղբայր կամ ինչ-որ մեկի որդի, կադրային քաղաքականությունը տարվում է՝ պրոֆեսիոնալիզմից ելնելով: Իհարկե իմացել ենք, որ գլխավոր դատախազի եղբայրն է, բայց ասածիս իմաստն այն է, որ Սամվել Կարապետյանի կադրային քաղաքականության մեջ երբեք չի եղել, որ այս մարդուն չի կարելի, մյուսին կարելի է: Նորմալ կաշխատի, ուրեմն կաշխատի մեզ հետ, չի աշխատի, անկախ նրանից՝ ով է, կազատվի»: |
Դիտեք նաև՝
***
***