Համացանցում հայտնվել է երգիչ և երաժշտական պրոդյուսեր Վահիկ Smokey-ի և M*Ma-նոր` « If I can» տեսահոլովակի անոնսը: Տվյալ երգը կրկին Music for reason նախագծի շրջանակներում է արվել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Վահիկ Smokey-ը ներկայացրել էր «Պատերազմը դժոխք է» («War is the hell») տեսահոլովակը: Նրա հետ միասին ամբողջ աշխարհին խաղաղության կոչով դիմում էին նաև այլազգիները: «2015թ. դեկտեմբերին որոշեցի ստեղծել երաժշտական մի նոր նախագիծ, որը կմիավորի տարբեր երկրների երաժիշտներին: Ցանկանում եմ, որ երգի և երաժշտության միջոցով խոսենք գլոբալ խնդիրների մասին: Առաջին երգը խաղաղության կոչ է»-Asekose.am-ին ասել էր Վահիկ Smokey-ը:
Կարդացեք նաև` Ադրբեջանի ժողովրդին ինձ թշնամի չեմ համարում. հայ տղան խաղաղության կոչով է հանդես գալիս