▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իդրամը՝ Tech Week 2025-ի մասնակից

Tech Week ամենամյա միջոցառումն այս տարի կազմակերպվել էր Վանաձորում․ տեխնոլոգիական մայրաքաղաքը հուլիսի 4-6-ը Վանաձորն էր՝ լի հյուրերով, ոլորտի փորձագետներով ու պարզապես հետաքրքրված մարդկանցով։ Այս տարի միջոցառման գործընկերն ու կարևոր մասնակիցն էր Իդրամը։ Tech Week-ի հյուրերի մեջ մեծամասնությունն, իհարկե, երիտասարդներն էին, որոնք էլ մեծ ոգևորությամբ մասնակցեցին թե՛ Իդրամի կազմակերպած աշխատարանին, թե՛ ունկնդրեցին Իդրամի խոսնակի ելույթը։

Tech Week 2025-ի շրջանակում ելույթով հանդես եկավ Իդրամ ընկերության ՓՄՁ ներգրավման բաժնի ղեկավար Աղվան Աբրահամյանը։ Իդրամի խոսնակը պատմեց Իդրամի և IDBank-ի համար խիստ կարևոր ուղղության՝ մարզերում փոքր և միջին բիզնեսների զարգացման մասին։ «ՓՄՁ-ների համար նորարար ֆինանսական ու  տեխնոլոգիական լուծումներ առաջարկելը թիմերի համար ոչ միայն առանցքային բիզնես նպատակներից է, այլև ընկերությունների սոցիալական պատասխանատվության հիմնական ուղղություններից մեկը»։

Այսօր ամբողջ Հայաստանով մեկ ավելի քան 25000 վաճառակետում հնարավոր է վճարել Իդրամով։ Հատկանշական է, որ այս թվի մեծամասնությունը հենց ՓՄՁ-ներն են կազմում, իսկ մարզային բիզնեսներն այս թվի ուղիղ 40%-ն են։ Սա նշանակում է, որ ամենահեռավոր մարզի որևէ գյուղի ամենափոքր կրպակն անգամ ունի հնարավորություն միանալու Իդրամին ու անհպում վճարումների մշակույթը տեղափոխելու իր բնակավայր։ Ընդ որում, Իդրամն իրենց մոտ բերելով՝ նրանք միաժամանակ բարձրացնում են տեղի բնակչության թվային գրագիտության աստիճանն ու անհպում վճարումների միտումը։ Իդրամի առաջարկած վճարային գործիքն այսօր գոյություն ունեցող վճարային գործիքների մեջ ամենացածր միջնորդավճարն ունի, ուստի սա բիզնեսի համար լավագույն առաջարկն է, որ կարող է լինել այսօր։

Իդրամը նաև աշխատարան էր կազմակերպել հատուկ վաճառքներով հետաքրքրվող երիտասարդների համար։ Աշխատարանը վարեց Հայկ Մուրադյանը՝ Իդրամի Կորպորատիվ բիզնես գործընթացների և թիմի զարգացման ղեկավարը։ Հայկ Մուրադյանի աշխատարանը «Փողի հետ կապված խելացի ընտրություն․ որոշումների կայացում և վաճառքի արվեստ» խորագիրն ուներ։ Աշխատարանի ընթացքում և ավարտին մասնակիցները հնարավորություն ունեցան հարցեր ուղղելու Հայկ Մուրադյանին՝ էլ ավելի ամրապնդելով աշխատարանի ընթացքում սովորած նյութն ու նոր կապեր հաստատելով Իդրամի ներկայացուցչի հետ։

«Tech Week Հայաստան»-ի կազմակերպիչ Սպարտակ Կյուրեղյանն ասում է․ «Սա պարզապես  միջոցառում չէ, այլ հարուստ փորձով կիսվելու ու լայն լսարանին նոր գիտելիքներ մատուցելու գերազանց հնարավորություն»։

ԻԴՐԱՄԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее