▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Idram Junior-ցիները ստացան մրցանականեր․ ամփոփվեց Junius ֆինանսական գրագիտության առաջին մրցույթը

Վերջապես Junius ֆինանսական գրագիտության մրցույթի արդյունքները հայտնի դարձան։ 3-8-րդ դասարանների 9 երեխա զբաղեցրել էին 1-3-րդ հորիզոնականներ, և Իդրամում հյուրընկալվելով՝ ստացել իրենց մրցանակները՝ սեղանի խաղերից ու հեծանիվից մինչև երաժշտական գործիք, ֆոտոխցիկ ու գաջեթներ։

Արդեն պատմել ենք, որ Idram Junior հավելվածում Junius խաղը հայտնվել է դեռ անցյալ տարի։ Այս տարի այն վերածվել է մրցաշարի, որի ընթացքում յուրաքանչյուր մրցույթի հաղթողները կարող են ստանալ արժեքավոր նվերներ Idram Junior-ից։

Junius մրցույթներին կարող են մասնակցել 3-8-րդ դասարանի աշակերտները։ Նրանք խաղի 50 մրցափուլերը պետք է անցնեն հնարավորինս արագ և կուտակեն առավելագույն միավորներ։ Ի դեպ, մրցանակները տրամադրվում են միայն այն հաղթող մասնակիցներին, որոնք ծնողի կողմից նույնականացված են որպես Idram Junior օգտատերեր և պատասխանել են հենց իրենց տարիքին համապատասխան հարցաշարի հարցերին։ Տարիքային խումբը կարելի է ընտրել կարգավորումներ բաժնից։

Junius մրցաշարի առաջին մրցույթը տևել է սեպտեմբերի 17-ից հոկտեմբերի 16-ը։ Այն եզրափակվեց յուրաքանչյուր տարիքային խմբում առավելագույն միավորներ վաստակած եռյակների հետ հանդիպմամբ, որի ընթացքում երեխաները կիսվեցին խաղից ստացած տպավորություններով ու փորձառությամբ։ Հանդիպումն ավարտվեց Idram Junior-ի կողմից սահմանված մրցանակների հանձնմամբ։

Նշենք, որ Junius ֆինանսական գրագիտության երկրորդ մրցույթն արդեն մեկնարկել է և կտևի մինչև դեկտեմբերի 3-ը։ Եթե դեռ չես խաղում Junius, ապա հիմա ամենաճիշտ պահն է ցուցաբերելու քո ֆինանսական գիտելիքները և պայքարելու հրաշալի մրցանակների համար, որոնք կարող ես տեսնել հենց Idram Junior հավելվածում։

Idram Junior hավելվածը նախատեսված է 8-16 տարեկան օգտատերերի համար, որի միջոցով երեխաները հնարավորություն են ստանում անկանխիկ գումար ունենալ, անհպում վճարումներ կատարել, խնայել և ֆինանսական գրագիտություն սովորել, իսկ ծնողները՝ վերահսկել երեխաների ֆինանսական գործողությունները ժամանակակից և անվտանգ գործիքի միջոցով։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее