▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

IDBank-ը Միացյալ Նահանգներում ներկայացուցչական գրասենյակ բացելու թույլտվություն է ստացել

Վերջերս IDBank-ը գրանցել է իր հերթական մեծ հաջողությունը՝ ԱՄՆ Դաշնային ռեզերվային համակարգի խորհրդի որոշմամբ թույլատրվել է բանկին ներկայացուցչական գրասենյակ բացել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքում։ 

IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի խոսքով՝ բանկի համար այս թույլտվությունը ռազմավարական կարեւորություն ունի․ այն բանկի ֆիզիկական ներկայությունն է ապահովելու ԱՄՆ շուկայում, մասնավորապես՝ հայաշատ Գլենդելում եւ հնարավորություն է տալու ներկա եւ պոտենցիալ հաճախորդներին ծանոթանալ բանկի բոլոր ծառայություններին:

«IDBank-ի ներկայացուցչական գրասենյակը ԱՄՆ-ում մեծ քայլ առաջ է եւ մեզ ավելի մոտ է դարձնում մեր ամերիկաբնակ հայրենակիցներին, վստահ ենք` կնպաստի նաեւ բիզնեսի հնարավորությունների ընդլայնմանը մեր երկրում եւ համագործակցության նոր ուղիներ կբացի բանկի եւ մեր հաճախորդների համար», - ասել է Մհեր Աբրահամյանը։

Գլենդելի ներկայացուցչական գրասենյակն իրականացնելու է խորհրդատվական, տեղեկատվական բնույթի գործառույթներ՝ նպատակ ունենալով պոտենցիալ հաճախորդներին ներկայացնել բանկի ընթացիկ եւ նոր պրոդուկտները, հաստատել եւ պահպանել իր հաճախորդների հետ կապը։ 

IDBank-ի Պրեմիում բանկային ծառայությունների վարչության ղեկավար Լիդա Սաֆարյանի խոսքով՝ սա հայաստանյան բանկային համակարգի համար նշանակալի իրադարձություն է․

«IDBank-ը ոչ միայն միջազգային լավագույն փորձը ներդնում է իր գործունեության մեջ, այլ նաեւ կապ է հաստատում միջազգային շուկաների հետ եւ ստեղծում հետագա համագործակցության ամուր հիմքեր։ Բանկի ներկայացուցչությունը կլինի այն կապող օղակը, որի շնորհիվ կամրապնդվի արտերկրում գտնվող մեր հայրենակիցների եւ Հայաստանի միջեւ կապը՝ բացելով նոր դռներ եւ հնարավորություններ»:

«IDBank-ը հայաստանյան ծավալուն գործունեությունից բացի ընդլայնվում է նաեւ արտերկրում եւ բանկի ԱՄՆ ներկայացուցչությունը շուտով դռները կբացի մեր հայրենակիցների համար, ինչը համահունչ է ID Group ընկերությունների խմբի` միջազգային էքսպանսիայի ռազմավարությանը»,- ասվում է հաղորդագրությունում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее