▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իչայի հղիությունն ու մեր աստղերի հանդեպ անհետաքրքրությունը

Երեկ համացանցում ամենաքննարկվող թեման էր «Շանթ» հեռուստաընկերությամբ ցուցադրվող հնդկական սերիալի գլխավոր դերասանուհու՝ Իչայի, հղիության մասին լուրերը։

Հասկանո՞ւմ եք, որ մեր մի ամբողջ շոու բիզնեսի հարյուրավոր ներկայացուցիչներ միասին վերցրած չեն կարողանում համացանցում դառնալ ավելի քննարկվող, քան սերիալի դերասանուհու սցենարային հղիությունը։

Սա խոսում է այն մասին, որ մեր աստղերը ուղղակի կոչված են այս կամ այն հարուստի հարսանիքներին երգելու ու լավ փողեր աշխատելու համար: Մեկ էլ՝ կիսամերկ լուսանկարներ հրապարակելու համար։ Ուրիշ ոչնչով նրանք չեն կարողանում աչքի ընկնել ու մեր համացանցում թեմա դառնալ։

Այս ամենի մեղավորը ոչ լրատվականներն են, ոչ էլ համացանցի օգտատերերերը, այլ՝ աստղերը, որոնց «աստղայինը» այնքան է տարել, որ  մտածում են, թե ինչ բարձրունքի հասել են արդեն հերիք է իրենց: Բայց արի ու տես, որ նրանք սխալվել են. նրանք  հիմա «կրվում» են նույնիսկ դերասանին։

Այս է իրականությունը։

Արամ Մանուկյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее