▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի տարբերություն հայերի՝ հրեաները զայրացած են Ледниковый период նախագծի վրա

Ի տարբերություն հայության շրջանում ոգևորության, որ առաջացել էր ռուսական առաջին ալիքի Ледниковый период նախագծում «Արի, իմ սոխակ» երգի ներքո Եկատերինա Վարնավա-Մաքսիմ Մարինին զույգի  սահադաշտ դուրս գալուց հետո, հրեաների մոտ հակառակ ռեակցիան է առաջացրել Տատյանա Նավկա-Անդրեյ Բուրկովսկիյ զույգի ելույթից հետո: 

Նրանք պարել են «Beautiful That Way» երգի ներքո՝ բեմականացնելով  հատված 1997 թվականանի արտադրության «Կյանքը հրաշալի է» ֆիլմից, որը պատմում է համակենտրոնացման ճամբարում հրեա հոր և որդու անցկացրած ծանր օրերի ու ընտանիքի մոր հանդեպ կարոտի ու անորոշ լուրերի հետ քնելով: 

Սակայն այս ելույթը սրերով են ընդունել հրեական համայնքի ներկայացուցիչները տարբեր երկրներում՝ բեմադրությունը  որակելով անճաշակ, չմտածված, առանց գաղափաարի  ու նաև մտահոգիչ:

Շատերը նույնիսկ անընդունելի են համարել Հոլոքսթի թեմային սառույցի վրա պարով անդրադառնալն ու հրեաների ողբերգության մասին երգն ու բեմականացումը ծափողջյուններով ուղեկցելը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее