▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի դեմս Միկայի` ճաշակով երգիչ ենք ունենալու. Արամ MP3

Ի դեմս Միկայի` ճաշակով երգիչ ենք ունենալու. Արամ MP3

Life.panorama.am-ը գրում է.

Օրերս Արամ MP3-ն ու Միկան ներկայացրին իրենց համատեղ` «Time to Dance» տեսահոլովակը, որը լսելիս միանգամից պարելու ցանկություն է առաջանում: Երգն ու տեսահոլովակը հենց այս նպատակով էլ ստեղծվել են, այս մասին կայքին պատմել է Արամ MP3-ը:

«Նախ պետք է ասեմ, որ երգը արդեն կես տարի էր, ինչ կար, պրեմիերան կայացել էր իմ մենահամերգին, ուղղակի ինչ-ինչ պատճառներով տեսահոլովակն էր ուշանում: Համագործակցության առաջարկը եղել է Միկայի կողմից, երկուսով որոշեցինք թողարկել մի երգ, որը լավ տրամադրություն ու դրական լիցքեր կհաղորդեր մարդկանց: Ի դեպ` ասեմ, որ երբ սկզբում առաջարկը եղավ, մտածում էինք, թե ինչ արդյունք կլինի, ինչպե՞ս  կկայանա մեր ձայների համադրումը, սակայն ուրախ եմ, որ Միկայի նման տաղանդավոր տղայի հետ աշխատեցի: Նա հիմա անցումային տարիքում է, գուցե մի որոշ ժամանակ չերգի, բայց վստահ եմ` ապագայում, ի դեմս Միկայի, շատ հետաքրքիր մտածող ու ճաշակով երգիչ ենք ունենալու»,- նշեց Արամն ու խոսեց տեսահոլովակից.

«Տեսահոլովակի ռեժիսորն է Արման Սարգսյանը, գրաֆիկական մոնտաժն իրականացրել է Արամայիս Հայրապետյանը. Նրանց հետ համագործակցությունը առաջին անգամ չէ, ուստի իրար լավ ենք հասկանում: Տեսահոլովակի պարային մասն իրականացրել է Սոնա Եսայանի պարային ստուդիան»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее