▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հյուսիսատլանտյան դաշինքը պահանջում է Ռուսաստանից չճանաչել Աբխազիայի և Հվ. Օսիայի անկախությունը

Հյուսիսատլանտյան դաշինքը պահանջում է Ռուսաստանից չճանաչել Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը: Այս մասին այսօր հայտարարվել է ՆԱՏՕ-Վրաստան խմբի համատեղ ամփոփիչ նիստում:
“ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ղեկավարները հետևողականորեն շարունակելու են չճանաչել Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը և կոչ են անում Ռուսաստանին ևս զերծ մնալ նման քայլից”,- ասված է հայտարարության մեջ: Միաժամանակ փաստաթղթում ևս մեկ անգամ հավաստիացվում է, որ ՆԱՏՕ-ն լիովին աջակցում է Վրաստանի անկախությանն ու տարածքային ամբողջականությանը:
Հիշեցնենք, որ այսօր Բրյուսելում տեղի է ունեցել Վրաստան-ՆԱՏՕ խմբի հերթական հանդիպումը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հյուսիսատլանտյան դաշինքն ու պաշտոնական Թբիլիսին պայմանավորվածություն են ձեռք բերել Վրաստանի տարածքում զորավարժություններ անցկացնելու վերաբերյալ:

Արման Գրիգորյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее