▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հյուրանոցում հայտնաբերված երիտասարդի ընկերը նրա դեմ բողոք էր ներկայացրել սեռական բնույթի ոտնձգության համար

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր Ժամը 13։30-ի սահմաններում «Անի Պլազա» հյուրանոցային համալիրից, որ 12-րդ հարկի թիվ 12 համարում հայտնաբերվել է ազգությամբ վրացի 24-ամյա  Համզադեհ Զուրաբ Թամեզիևիչի դին: Երիտասարդի դաստակները վնասված են եղել, և երբ նրան հայտնաբերել են, նա եղել է բերանքսիվայր վիճակում ընկած:

«Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ մահացած երիտասարդի դեմ օրերս բողոք էր ներկայացրել նրա ծանոթ մեկ այլ երիտասարդ՝ մեղադրելով իր կամքից անկախ իր հետ սեռական հարաբերություն ունենալու եւ դրանց վերաբերյալ լուսանկարները համացանցում տեղադրելու մեջ։

Օրեր առաջ համացանցում տարածված պոռնոգրաֆիական բնույթի լուսանկարների պատճառով 24-ամյա երիտասարդն ինքնասպանության փորձ է կատարել՝ խմելով շուրջ 3 տասնյակ դեղահաբեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее