
«Փաստինֆո»-ն գրում է. «Անի Պլազա» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում այլազգի երիտասարդի դիակի հայտնաբերման դեպքով նոր տեղեկություններ են հայտնի դարձել:
Մեր տեղեկություններով՝ նշված սենյակում հայտնաբերվել է երիտասարդի կողմից թողնված մի գրություն, որն ուղղված է եղել 2 անձի: Գրության մեջ երիտասարդը հայտնել է, որ այդ անձինք կարող են հայտնել, թե ինչու՞ է ինքը դիմել նման քայլի:
Նախնական տվյալներով՝ երիտասարդի ինքնասպանության վարկածը կարծես թե հիմնավորվում է, թերևս այդ մասին են վկայում նրա դաստակներին արված բազմաթիվ վնասվածքները, ինչը և դարձել է մահվան պատճառ:
ՔԿ-ից հայտնեցին, որ հյուրանոցային համալիրում տեղադրված տեսակցիկների ուսումնասիրմամբ պարզվել է, որ նշված սենյակ երիտասարդի մուտք գործելուց հետո այլ անձ մուտք չի գործել:
Բայց այդ, հաստատվեց նաև մեր այն տեղեկությունը, որ սենյակում գրություն է հայտնաբերվել:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում


