▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՅԴ-ն խորհրդարանում 7 պատգամավոր կունենա

Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով ՀՅԴ-ին բաժին է ընկնում 7 մանդատ: 

 Ռեյտինգային ընտրակարգով մանդատ կստանան՝ թիվ 11 ընտրատարածքից Հակոբ Մաթիլյանը, թիվ 6 ընտրատարածքից «Մոնոլիտ գործարան» ԲԲԸ տնօրեն Անդրանիկ Կարապետյանը, թիվ 13 ընտրատարածում առավելագույն թվով քվեներ ստացած «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջեւանի մասնաճյուղի տնօրեն Սուրեն Մանուկյանը:

Համամասնական ընտրակարգով առաջադրվածներից մանդատներ կստանան պատգամավորներ Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, ՎՊՀ դոցենտ Արմենուհի Կյուրեղյանը:

Եթե նախարար Լոքյանը պահպանի իր պաշտոնը եւ հրաժարվի պատգամավորի մանդատից, այդ դեպքում մանդատ կստանա համամասնական ցուցակով հաջորդ համարը` Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը: Նրան հաջորդում են ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ու պատգամավոր Արմեն Բաբայանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее