▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հղի կինը սալջարդեր, արյունազեղումներ ունի

Հալաբյան փողոցում տեղի ունեցած ավտոբուսի պայթյունի հետևանքով վնասվածքներ ստացած Անուշ Եղիկյանի հղիությունը 20 շաբաթական է: Այժմ նա գտնվում է Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում, որի ղեկավար, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանն ասաց, որ որոշում է կայացվել հղիին տեղափոխել, քանի որ նա պետք է մասնագիտական բուժում ստանա՝ հղիությունը պահպանելու առումով. «Վիճակը բավարար է երեկվա համեմատ: Գնում է դեպի լավի, և ամեն ինչ պետք է կատարենք, որպեսզի նրա հղիությունը պահպանենք»: Նրա խոսքով՝ կինը սալջարդեր, արյունազեղումներ ունի, սակայն դրանք առավել երկրորդային են, քան հղիության պահպանման հարցը: Այս պահին պտուղը չի տուժել. «Բայց կա մեկ այլ սինդրոմ, երբ սթրեսներից կամ վթարներից հետո կապված օրգանիզմի փոփոխման հետ հնարավոր է հետագա բարդություններ լինեն: Ուստի կանխարգելելու նպատակով նա պետք է բուժում ստանա»: Նրա խոսքով՝ կանխարգելիչ բուժումն ուղղված է վիժումը կանխարգելելուն: Հղին որովայնի շրջանում ցավեր ունի: Ռազմիկ Աբրահամյանի խոսքով՝ Անուշ Եղիկյանը մի երեխա ունի, սա նրա երկրորդ հղիությունն է:

168.am-ի տեսանյութը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее