▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հսկայական ձնեմարդը Ջերմուկում և օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը լուսանկար է հրապարակել թվիթերյան իր էջում՝ այն մակագրելով՝ Հսկայական ձնեմարդը Ջերմուկում: 

Նշենք, որ այս ձմեռ Հայաստանի որոշ մարզերում դեռ ձյուն չի տեղացել կամ նկատվել են մասնակի տեղումներ՝ ձյան տեսքով: 

Իսկ ըստ օդերևութաբանների, հանրապետությունում հունվարի 04-ի ցերեկը, 06-09-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 05-ին առանձին շրջաններում հնարավոր են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունվարի 05-06-ի գիշերը կբարձրանա 3-4 աստիճանով:



Երևան քաղաքում՝

 

Հունվարի 04-ի ցերեկը, 06-09-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 05-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են տեղումներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее