▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հռոմի Պապի համբույրից հետո երեխայի գլխի ուռուցքը փոքրացել է

Ֆիլադելֆիայի բնակչուհի Կրիստեն Մասսիանոտնիոն ասել է, որ իր մեկամյա դստեր գլխի քաղցկեղային ուռոցքը փոքրացել է։ Կնոջ խոսքերով` դա կատարվել է այն բանից հետո, երբ այս տարվա սեպտեմբերին Հռոմի պապ Ֆրանցիսկը համբուրել էր աղջկա գլխավերևը։
Մայրը նշել է, որ օգոստոսին և նոյեմբերին արված տոմոգրաֆիայի արդյունքները վկայում են, որ ուռուցքը փոքրանում է։ Բացի այդ փոքրիկ երեխայի իրավիճակի լավացումը փաստում են նաև բժիշկները։
Շատ մարդիկ աղջկա բուժումը կապում են աստվածային միջամտության հետ։ Ծնողները Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի համբույրը համարում են իսկական հրաշք։
Աղբյուրը՝ Life.panorama.am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее