▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հռոմի պապը Ղարաբաղում տեղի ունեցողը ողբերգություն է անվանել

Հռոմի Ֆրանցիսկոս պապն իր կիրակնօրյա աղոթքի ժամանակ կոչ է արել կաթոլիկներին չմոռանալ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին, որտեղ շարունակվում են ռազմական գործողությունները:

«Դա ողբերգություն է»,- ասել է նա:

 Պապը նշել է, որ բախումների հետեւանքով ավիրվում են բնակելի տներ, եկեղեցիներ, ռազմական գործողությունների հետ ավելի շատ բախվում է խաղաղ բնակչությունը: 

Հռոմի պապը հակամարտող կողմերին կոչ է արել «դադարեցնել անմեղների արյուն թափել» եւ դիմել սրբերին, «որոնք պետք է տարածաշրջանին խաղաղություն բերեն»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее