▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հռոմի պապը սրբադասել է 35 քրիստոնյա նահատակների

Սուրբ Պետրոսի հրապարակում Հռոմի պապ Ֆրանցիսկոսը անցկացրել է սրբադասման արարողություն։

 Սրբերի շարքն են դասվել 35 քրիստոնյա նահատակներ, նրանց թվում են XVI դարում Մեքսիկայում մահացած 3 երեխաները։ Նրանք համարվում են առաջին քրիստոնյաները, ովքեր մահացել են Նոր Աշխարհում իրենց հավատքի համար, հայտնում է Reuters գործակալությունը։

Բացի այդ, սրբադասվածների շարքում են 30 բրազիլացի քրիստոնյաներ, ովքեր նահատակվել են XVII դարի սկզբին։ Հաղորդվում է, որ առաջին անգամ Լատինական Ամերիկայից այդքան շատ նահատակ է սրբադասվում։

Սրբադասվել է նաև իսպանացի մի քահանա և իտալացի հոգևորական, որը մահկանացուն կնքել է 1739 թվականին։

 

Artsakhpress.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее