Armtimes.com-ը գրում է. «Նաիրիտ» գործարանի հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում ծխահարվել է երկու փրկարար: Նրանք տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Ավելի վաղ տարածք մուտք են գործել շտապօգնության երկու բրիգադ:
«Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը, պատասխանելով հրդեհից տուժածների մասին կայքի հարցմանը, ասել էր, թե այդպիսիք չկան, իսկ շտապօգնության բրիգադները դեպքի վայրում իրականացնում են հերթապահություն: Ընդ որում, այս պահին նրանց թիվը ոչ թե երկուս է, այլ չորս:
Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 28-ին` ժամը 13:10-ին, Արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի «Նաիրիտ» գործարանի տարածքում պայթյունի ձայն է լսվել եւ հրդեհ է բռնկվել:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում


