▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրդեհ Նորքի բարձունքում, որտեղ նաև հեռուստաաշտարակն է գտնվում

***

Կադրերում Երևանի Նորք–Մարաշի բարձունքն է, որտեղ նաև հեռուստաաշտարակն է գտնվում. հրդեհը բռնկվել  է խոտածածկ տարածքում, կրակը շենքերին դեռ չի հասել

***

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վառվում է հեռուստաաշտարակի մոտակա խոտածածք տարածքը:
Հուսամ՝ շուտով տվյալ հատվածում բարձրահարկ շենքեր չեն կանգնեցվի»:

***

ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սարի թաղում բռնկված հրդեհը մեկուսացված է:
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը: Դեպի հարակից բնակելի տներ տարածվելու վտանգը չեզոքացված է:
Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են»:

***

Նշենք, որ նախօրեին էլ հայտնի է դարձել, որ հրդեհ է բռկվել Նուբարաշենի աղբավայրում։ Կրակը երեկվա դրությամբ արդեն ընդգրկել էր 1000 քմ տարածք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее