▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրդեհ է բռնկվել «Նոյ» կոնյակի-գինու գործարանում

Օգոստոսի 17-ին, ժամը 17:34-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի 9 հասցեում գտնվող Նոյ կոնյակի-գինու գործարանի փաթեթավորման պահեստում:

Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ  և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արգիշտու փողոցի թիվ 9 հասցեում գտնվող «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ի ստվարաթղթի փաթեթավորման պահեստում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:00-ին, մարվել է 18:11-ին:

Այրվել են պահեստի (50 քմ) տանիքի փայտե կառուցատարրերը՝ 30 քմ, պահեստում կուտակած ստվարաթուղթ՝ 70 խմ և 2 հաստոց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее