▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրազդանում 11–ամյա աղջիկ է մահացել. հարազատները մեղադրում են 2 տարի ազատազրկված մանկաբույժին


Shamshyan.com
-ը գրում է. Այս տարվա փետրվարի 7-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բժշկական կենտրոնից «Արաբկիր» ԲԿ տեղափոխված և այնտեղ մահացած 11-ամյա Գեղեցիկ Սոնջյանի ընտանիքի անդամները չեն կարողանում համակերպվել այն դաժան մտքի հետ, որ բժշկուհու սխալ բուժման պատճառով իրենց երեխան մահացել է:  

Կայքիթղթակցի հետ զրույցում երեխայի տատիկը և մայրիկը, մասնավորապես, ասում էին. «Հունվարի 11-ին երեխան իրեն լավ չէր զգում և տարանք պոլիկլինիկա, անալիզներ հանձնեցինք և ասացին, որ ամեն ինչ նորմալ է. անհանգստանալու ոչինչ չկա: Սակայն մենք հետագա մի քանի օրերին նկատեցինք, որ երեխան իրեն լավ չի զգում. ընդհանուր թուլություն ուներ և դժվարությամբ էր քայլում ու զանգեցինք տեղամասի բժշկուհուն, խնդրեցինք` գա տուն, էրեխուն նայի: Նա ուրիշ դեղեր նշանակեց և ասաց, որ երկուշաբթի՝ հունվարի 25-ին,` կբերեք բժշկի: Արդեն երկուշաբթի գնացինք, կրկին մի քանի անալիզներ հանձնեցինք և մեզ ասացին` գնանք հիվանդանոց, որտեղ բժիշկ-մանկաբույժ Մարինե Հակոբյանը խորհուրդ տվեց, որ երեխան մի քանի օր կաթիլայիններ ստանա ու ամեն բան լավ կլինի: Հենց այդ կաթիլայիններն էլ պատճառ դարձան, որ մենք արդեն «Արաբկիր» բժշկական կենտրոնում կորցնենք մեր երեխային»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее