
Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Ստորագրությամբ ազատ է արձակվել Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի որդին՝ Ռազմիկ Դանիելյանը։ Նա մի քանի օր առաջ տեղի ունեցած ողբերգական ավտովթարի արդյունքում ձերբակալվել էր,քանի որ վրաերթի էր ենթարկել հրազդան քաղաքի բնակիչ 44 ամյա Վալերի Թորոսյանին։ Վերջինս ստացած վնասվածքներից մահացել էր։ Եվ այսպես,ֆիքսենք թե ինչ ունենք։ Դեպքը տեղի է ունեցել 16 ամյա տղայի հետ,ով չունի դեռ վարորդական իրավունքներ ու դա քիչ չէ, մենքենան պատկանել է Հրազադանի քաղաքապետարանին ու գրանցված եղել քաղաքապետի վրա։ Այսինք եղել է ծառայողական։ Սա այն դեպքն է երբ ասում են,որ փաստերը խոսում են ավելին,քան պիտի խոսեին։ Պարզ է ,որ այս պարագայում տրամաբանորեն պատժի պիտի ենթարկվի ոչ միայն այդ տղան,այլև հայրը,որի կամ իմացությամբ կամ չիմացությամն նրա տնօրինության տակ է եղել այդ մեքենան։ Սա նշանակում է,որ արդեն տևական ժամանակ է,ինչ մենքենան գտնվել է երիտասարդի մոտ,քանի որ հնարավոր չէ հենց այնպես գնալ քաղաքապետրանից մեքենա վերցնել,առանց գրանցում,առանց թույլտվության ու քշել քաղաքով մեկ։ Դրա համար գոնե պետք է համապատասխան տեղեկանք լինի։ Մի խոսքով շատ վատ դեպք է տեղի ունեցել, բայց մի տեսակ այնպիսի տպավորություն կա,որ այս դեպքում ևս ցավոք սրտի մեղավորները չեն պատժվի։ Որովհետև այս պարագայում պետք է պատժվի ոչ միայն քաղաքապետի որդին,այլ նաև քաղաքապետը, որը անհնար է չիմանար իր որդու՝ այդ մեքենայի օգատատեր լինելու մասին:


