ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը ՀՀ ԱԺ նախագահին ներկայացրել է պաշտոնից հրաժարականի դիմում: Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստի մեկնարկից առաջ հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։
Նշենք, որ Հրայր Թովմասյանն առաջադրվել է Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում։ Երեկ` ՀՀԿ ԳՄ նիստից հետո, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշել է. «Այս ժամանակահատվածում ավելի նպատակահարմար կլինի, որ չհամատեղվի այդ պաշտոնները»:


