▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրատապ նախաձեռնում եմ քայլեր լարվածության թուլացման ուղիներ գտնելու նպատակով. Արմեն Սարգսյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարություն է տարածել.

Սիրելիհայրենակիցներ,

Այսօր, երբ դեռևս չենք հաղթահարել Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքները, երբ ունենք հազարավոր զոհեր ու վիրավորներ, երբ առկա են լրջագույն տարածաշրջանային սպառնալիքներ, մենք, ցավոք սրտի, նորից գտնվում ենք ծայրահեղ պայթունավտանգ իրավիճակում, որը հղի է մեր պետության և պետականության համար անկանխատեսելի հետևանքներով և կարող է հանգեցնել անդառնալի կորուստների:

Երկրում ռազմական դրություն է: Արտաքին վտանգն իրական է՝ զինադադարի հայտարարությունը խաղաղության պայմանագիր չէ: Բազմաթիվ են Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերները:

Կոչ եմ անում բոլորին՝ պետական մարմիններին, ուժային կառույցներին, քաղաքական ուժերին, բոլոր քաղաքացիներին՝ դրսևորել զսպվածություն և ողջախոհություն. յուրաքանչյուր չկշռադատված խոսք կամ գործողություն մեծացնում է լարվածությունը և էլ ավելի խորացնում ճգնաժամը.

չտրվել սադրանքների և ձեռնպահ մնալ ատելության ու անհանդուրժողականության կոչերից. մեր ժողովուրդը չի կարող իրեն թույլ տալ պառակտում, պետք է մերժել պետությունը ապակայունացնելու և պետականությունը վտանգելու ցանկացած փորձ. անվերապահորեն գործել Սահմանադրության շրջանակներում:

Եվս մեկ անգամ հաստատելով նախագահական ինստիտուտի՝ որպես հավասարակշռող կառույցի դերը՝ հրատապ նախաձեռնում եմ քայլեր լարվածության թուլացման և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղիներ գտնելու նպատակով:

Երկիրը ցնցումների տանելն անարգանք կլինի պատերազմում զոհված մեր հազարավոր զավակների հիշատակին:

Բոլորիդ զգաստության, սթափության ու զսպվածության կոչ եմ անում:

 

Կարդացեք նաև՝ Հանրապետության Հրապարակում հավաքվելու են նրանքովքեր ուրախ են հայ երեխեքի արյան համար Արփինե Հովհաննիսյան

Գլխավոր շտաբը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Գլխավոր շտաբի պետին ազատելու թղթերն արդեն ստորագրել եմ. Նիկոլ Փաշինյան

Բավ է, որքան արյուն ենք թափել․ Երևանում եմ, պատրաստ եմ իմ միջնորդական առաքելությունը բերել․ Արցախի նախագահի կոչը

Քաղաքացիական պատերազմը կործանարար կլինի ողջ հայության համար. Լևոն Տեր-Պետրոսյան

Նիկոլի սիրտը նոր «Մարտի 1» է ուզում․ ԱԱԾ–ն ու ոստիկանությունը պարտավոր են միանալ բանակին. Անդրանիկ Թևանյան

Քաղաքացիական պատերազմը կործանարար կլինի ողջ հայության համար. Լևոն Տեր-Պետրոսյան

Կոչ եմ անում ժամը 15:00 լինել Ազատության Հրապարակում. թուրքին ու նրա հարճին թողնելու երկիր չունենք. Հովհաննիսյան

Մնացե՛ք տանը, մի՛ հետևեք նրա կողմից հնչեցվող ոչ մի կոչի. ոչ մի պետական կառույց այլևս այդ պաշտոնյային չի սատարում

Կոչ եմ անում իմ մարտական ընկերներին համախմբվել բանակի շուրջ և պաշտպանել երկիրը․ Արշավիր Ղարամյան

Այս օրհասական պահին կոչ ենք անում ձեզ տեր լինել մեր պետությանը, կանգնել Հայոց բանակի կողքին. Ռոբերտ Քոչարյան

Մեկ անգամ ևս հաստատում ենք մեր հստակ դիրքորոշումը. ԳՇ-ն նոր հայտարարություն է տարածել

 

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее