«Հրատապ արբիտրաժի որոշումն այլևս իրականություն է, այն պարտադիր կատարման ենթակա է ՀՀ կողմից»,- իր տեսաուղերձում ասել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Սամվել Կարապետյանի և իր ընտանիքի՝ ՀՀ կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործին: «Առևտրային արբիտրաժի մասին ՀՀ օրենքը, դրա 17-րդ հոդվածը անդրադառնում է միջանկյալ վճռի տեսքով հայցի ապահովման միջոցներին, որոնք ենթակա են կատարման: ՀՀ կողմից վճիռը կամովին չկատարելու դեպքում դրա ճանաչման, հարկադիր կատարման հարցերը ևս կարգավորված են այդ օրենքով: Եթե, ի վերջո, ՀՀ-ն որոշի որևէ պատճառաբանությամբ չկատարել վճիռը, դրա գործիքները, ներազդման մեխանիզմները, օրենսդրությամբ անգամ նախատեսված է կրկին արբիտրաժ՝ վնասների հատուցման պահանջով»,- ընդգծել է Հովհաննիսյանը և նշել, որ այս գործով արբիտրաժային տրիբունալ դեռ ունենալու ենք: Անդրդառնալով հարցին, թե ինչով է կարևոր հրատապ արբիտրաժային որոշումը, Հովհաննիսյանը հայտնել է. «Հրատապ արբիտրաժը տեսել է վտանգներ, որոնք հարկ է չեզոքացնել և որոնց չեզոքացմանն ուղղված էլ հենց ինքը տվել է այս որոշումը»: Մանրամասները՝ տեսանյութում: |
«Հրատապ արբիտրաժը տեսել է վտանգներ, որոնք հարկ է չեզոքացնել». Արփինե Հովհաննիսյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն далее

далее

далее

далее

далее

далее

далее