Հայտնի հայ թավջութակահար Նարեկ Հախնազարյանն Instagrm-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից կատարել է հետևյալ գրառումը.
«Հրաշալի ընթրիք ընկերների և հզոր հայերի` Հենրիխ Մխիթարյանի, Ռուբեն Վարդանյանի, Մոնիկա Մխիթարյանի հետ` Ուիգմորի մենահամերգից հետո»:
Նշենք, որ նրանք հանդիպել են Լոնդոնում, որտեղ էլ գտնվում է համաշխարհային հռչակ ունեցող Ուիգմոր համերգասրահը:



